Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի նվաճումները Օլիմպիական խաղերում․ Ինչու չնվաճեցինք ոսկե մեդալ

Հայաստանի Օլիմպիական հավաքականն այսօր երկու արծաթե մեդալ նվաճեց և ապահորվեց առնվազն մեկ բրոնզե մեդալ։ Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալ նվաճեց 97 քաշային կարգում:Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով:Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել իրանցի Սարավի Մոհամադհադիին 4:1: Այդ գոտեմարտում Ալեքսանյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել: Ծանրամարտի 109 քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը մոտ էր օլիմպիական ոսկուն, բայց․․․։ Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ այն կատարեց: Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը Սիմոնին չտրվեց։ Պոկում վարժությունից հետո Մարտիրոսյանը առաջատարն էր։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 228 կգ-ից եւ կատարեց առաջին փորձով։

Աքբար Ջուրաեւը հրում վարժությունում բարձրացրեց 237 կգ։ Սիմոն Մարտիրոսյանը ստիպված եղավ պատվիրել 238 կգ, որը չկարողացավ բարձրացնել երկրորդ եւ երրորդ փորձով։Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանին է պատկանում այս քաշային կարգի երկամարտի աշխարհի ռեկորդը 435 կգ արդյունքով: Ինչէ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը այսօր դուրս է եկել 63 քաշային կարգում դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հաղթեց ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին: Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի 6-ին։Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռայան Ալստոնին Անտիգուա և Բարբուդա5։0, իսկ 1/8 եզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին՝ 4։1։ Այսօր կարող էր բրոնզ մեդալ նվաճել 77 քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը։ Վերջինսգոտեմարտեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ։ Մեր մարզիկը զիջեց մրցակցին 1։4 հաշվով։ Առաջին մրցափուլում Չալյանը հաղթում էր 1-0 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։ Դրանից հետո մրցավարը միավոր տվեց Չալյանի մրցակցին՝ գտնելով, որ Կարապետը գլխով հարվածել Հուսեյնովին։ Մեր մարզիչները վիճարկեցին դրվագը, սակայն դա հաշվի չառնվեց և հաշիվը դարձավ 4։1։ Հիշեցնենք, որ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում պարտություն էր կրել Ղրղզստանի ներկայացուցչից։

Այսօր մրցավարական խայտառակ որոշման զոհ դարձավ մեր ըմբիշներից Կարեն Ասլանյանը։ Էգիիպտացի մրցակցի դեմ տեսանյութում տեսանյութում հստակ երևում է, որ Ասլանյանը գործել է կանոնների սահմանում, վաստակել է 2 անգամ 2 միավոր, որից հետո էլ տուշեով հաղթել է մրցակցին: Գորգի մրցավարը և եզրային 2 մրցավարները ֆիքսում են մեր ըմբիշի հաղթանակը, սակայն եգիպտոսցի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի մարզիչը բողոքարկում է մրցավարների որոշումը, իսկ բողոքարկման ժամանակ մրցավարների որոշումը վերանայվում է մրցավարական հանձնաժողովի կողմից և հենց նրանց որոշման պատճառով էլ մեր մարզիկը զրկվում է իր հաղթանակից: Ինչէ, այսօր մեր հավաքականից ակնկալում էինք երկու ոսկե մադալ, բայց ունենք այն ինչ ունենք։ Այո, կարող ենք մեղադրել մրցավարներին, կարող եք ասել մարզական բախտը մեր կողմը չէ։

Բայց սա ամենևին էլ արդարացում չէ։ Մենք հրապրատնում ենք մեր մարզիկներով և շնորհակալ ենք բարձր արդյունքների։ Արձանագրենք սակայն հետևյալը․ մեծ նվաճումների համար անհրաժեշտ է լինել ավելի ուժեղ։ Ավելի ուժեղ լինելու պարագայում մրցարաները անզոր կլինեն խլել հաղթանակները, իսկ մարզական բախտը կլինի մեր կողմը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում