Ընդդիմությանը դժվար է աշխատել, որովհետև նրանք մերժված են ժողովրդի կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ Այս խորհրդարանը մարտահրավեր է Հայաստանի համար․ «ԱԺ-ում ավելի շատ տեսանք բեմադրություններ, քան պառլամենտական քննարկումներ: Այս ընդդիմությանը կառուցողական դաշտ բերելը չի ստացվի․ նրանց նպատակը այլ է: Սա դասական ընդդիմություն չէ, մարդիկ խորհրդարան են գալիս ծրագրերով»,-նկատեց Գրիգորյանը: