Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալ նվաճեց։ Եզրափակիչ գոտեմարտում նա 1։5 հաշվով զիջեց ռուսաստանցի Մուսա Եվլոևին։
Ալեքսանյանին խանգարեց երեկ՝ կիսաեզրափակչում ստացած վնասվածքը, ինչպես նաև մրցավարների վիճելի որոշումը։ Այպիսիով մեր ըմբիշը պաշտոնապես երկրորդ մեդալը պարգևեց Հայաստանին։ Երեկ բրոնզե մեդալ էր նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Բրոնզե մեդալը ապահովել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը դեռ պայքարելու է ոսկու համար։