ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նաև Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտնում, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում, Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Վարչապետն արդարադատության նախարարի պաշտոնում առաջարկել է նշանակել Կարեն Անդրեասյանին, իսկ Ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանին։