Sunday, 26 09 2021
Սահմանամերձ համայնքում զենք կրելն անհրաժեշտություն. Քանի որ մենք գիտենք թշնամին ով է, միշտ էլ պարտադիր է, որ զգոն մնանք
Վրաստանի իշխող կուսակցությունում կարծում են, որ Սահակաշվիլին չի կարողանա վերադառնալ հայրենիք
Դեպի Նախիջևան «միջանցք»-ի ուրվականը. պատասխանատվության հրատապ ռեժիմ
Պուտինն ու Շոյգուն տայգայում ձկնապուր են եփել
16:30
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել չփակել միգրանտների առջև դռները
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 132 նոր դեպք
Հրապարակվել է Լուսնի մակերևույթի ամենամանրամասն լուսանկարը
15:45
Սննդաբանը նշել է տանձի անսպասելի օգուտները
15:30
Աֆղանստանում թալիբները մահապատժի են ենթարկել 4 մարդու
Ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետը․ ԱԱԾ
Եղվարդի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակին և սահել ձորակը․ կան տուժածներ
Արևմտյան Վրաստանում մեկ տասնյակից ավելի տուն պտտահողմից հետո մնացել է առանց տանիքի
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
14:15
Գերմանիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նման պետությունները չկարողացան այնպես անել, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն․ ի՞նչ կանի Վրաստանը
Արարատ Միրզոյանի հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի հետ
Մեր դեմ հոգեբանական պատերազմ  է մղվում, այդ մարդիկ հայրենիքն աճուրդի են հանել
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
Ուսուցիչների ատեստավորման ծրագիրը օբյեկտիվ հիմք չէ ուսուցչի գիտելիքների ստուգման համար․Աշխատավարձերը պետք է բարձրանան ստաժի հիման վրա
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ
Ինչ սպասել Հայաստանին Թեհրանում տեղի ունենալիք հանդիպումից. հերթական դասը
ԱԳՆ-ը մանրամասներ է ներկայացրել Արարատ Միրզոյանի և Գուտերեշի հանդիպումից
12:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ աշխարհը շատ մոտ է միջուկային ոչնչացմանը
12:15
Պատվաստումների մերժման ֆոնին Ռումինիայի հիվանդանոցները ծանրաբեռնված են COVID-19-ով վարակված պացիենտներով
12:00
Չինաստանում AUKUS դաշինքի պատճառով ԱՄՆ-ին առաջին միջուկային հարվածով են սպառնացել
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 925 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
11:00
ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր և վիրավորներ
Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի. կասկածյալը ձերբակալվել է

Ավինյանի «պայքարը». ինչ է կատարվելու ՔՊ ներկուսակցական «ծիրում»

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել նոր կառավարությունից իր դուրս մնալու կապակցությամբ, ասելով, որ այդուհանդերձ մնալու է ՔՊ կուսակցության վարչության անդամ: Ավելին, Տիգրան Ավինյանը հայտարարության մեջ նշել է նաև, որ նախընտրական շրջանում չի եղել աշխույժ, գերադասել է կենտրոնանալ գործադիր աշխատանքի վրա, քանի որ նաև տարակարծություններ է ունեցել նախընտրական ցուցակի կապակցությամբ, մասնավորապես բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքի, որը նրա կարծիքով թավշյա հեղափոխության առանցքային ուղենիշներից մեկն է:

Թե հատկապես ինչ նկատի ունի Տիգրան Ավինյանը, ակնարկելով ՔՊ նախընտրական ցուցակում բիզնեսի և քաղաքականության չտարանջատվածության մասին, կամ, թե ում նկատի ունի, նա չի մանրամասնում: Այստեղ հնարավոր է իհարկե տալ անուններ, անել ենթադրություններ, բայց տվյալ պարագայում խնդիրը կամ իրողությունը ունի թերևս ավելի լայն դիտարկման կարիք: Այստեղ առանցքայինը գուցե այն չէ՝ ունի՞ Տիգրան Ավինյանի դիրքորոշումը անձնական հարաբերության որևէ ինտրիգ, թե ոչ: Այստեղ ավելի հետաքրքիր է այն, թե արդյո՞ք Տիգրան Ավինյանը փաստացի հայտարարում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում այսպես ասած որոշակի ընդդիմադիր թևի ձևավորման մասին: Համենայնդեպս հայտարարությունը, որ նա շարունակում է մնալ ՔՊ վարչության անդամ և ջանքերը ծառայեցնելու է թավշյա հեղափոխության արժեքների առաջմղմանը, հնչում է այսպես ասած «պայքարի» տրամաբանության ոգով: Սա իհարկե հայկական կուսակցական իրականության մեջ կարող է լինել դրական հանգամանք, այն իմաստով, որ Հայաստանում այս կամ այն մոտեցման շուրջ տարակարծությունը սովորաբար բերում է անհամաձայնների կուսակցությունից հեռանալուն, երբեմն նաև նոր կուսակցություն ստեղծելուն: Այդպես է նաև Հայաստանում կուսակցությունների թիվը հասել է գրեթե հարյուրի: Մինչդեռ, հայկական քաղաքականության զարգացման գրավականներից մեկն էլ կարող է, և պետք է լինի այն, որ կուսակցական քաղաքականության, մարտավարության, կուսակցական որոշումների առումով ունեցած տարաձայնությունները չդառնան կուսակցությունից հեռանալու պատճառ, իսկ դրանց համար քաղաքական պայքարը ծավալվի հենց կուսակցության շարքերում: Չի կարող ժողովրդավարություն զարգանալ մի երկրում, որտեղ չի զարգանում ներկուսակցական ժողովրդավարությունը, թե անհատների մտածողության, թե կուսակցությունների բնույթի մակարդակում:

Հետևաբար, եթե Տիգրան Ավինյանի տարակարծությունը քաղաքական իմաստով ծավալվելու է ներկուսակցական ժողովրդավարության տրամաբանության շրջանակում, ապա դա կարող է համարվել իհարկե ամենևին ոչ բախտորոշ, սակայն Հայաստանի և հանրության համար էլ առնվազն օգտակար օրինակ: Միաժամանակ, արդյո՞ք այդպիսով Քաղաքացիական պայմանագիրը փորձում է ապահովել ներկուսակվական «ֆրակցիոն» բնույթ, այդպիսով ձգտելով քաղաքական ճկունության մի իրավիճակում, երբ ընդհանրապես միջազգային քաղաքականությունն է աչքի ընկնում ոչ ցածր «տուրբուլենտությամբ»: Միևնույն ժամանակ, Ավինյանի հայտարարության համատեքստում ուշադրության է արժանի մեկ այլ հանգամանք: Փաստորեն, Ավինյանը «խոստովանում» է նախընտրական պասիվություն, պայմանավորելով դա իր տարակարծությամբ, և սա ուշագրավ է նախընտրական պասիվության մեկ այլ օրինակի ֆոնին, որի համար քաղաքապետ Հայկ Մարությանին մեղադրում էր վարչապետի այն ժամանակ գլխավոր խորհրդական, այժմ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ի դեպ, նրա այդ «մեղադրանքից» հետո մամուլում եղան լուրեր, թե կառավարող կուսակցությունն իբրև քաղաքապետի նոր թեկնածու է պատկերացնում հենց Տիգրան Ավինյանին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում