Էկվադորի իշխանությունները տեղեկացրել են բնակչությանը երկրի ափամերձ շրջաններում սպասվող բարձր ալիքների մասին:
Իշխանությունները կոչ են արել բնակիչներին չմոտենալ օվկիանոսի ափին, հրաժարվել ձկնորսությունից և ջրային սպորտով զբաղվելու մտքից, քանի դեռ վտանգը պահպանվում է:
Մասնագետների վկայությամբ՝ Չիլիի տարածքում ուժեղ քամիներն առաջացրել են բարձր ալիքներ, որոնք երեք օրվա ընթացքում կհասնեն Էկվադորի ափերին:











































