Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել ՀՀ տարածք․ դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ․ Ռուբինյան

Ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում գտնվում են ապօրինաբար, Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Կազմակերպության գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն: Այս մասին ԱԺ-ում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը նշեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանին  հանձնվել են տարածքներ՝ Հին թաղերը, Խծաբերդը, Դիզափայտ լեռը: Աբրահամյանը հետաքրքրվեց՝ երբ այսօր ՀՀ սահմանին որոշակի ռիսկեր են դրսևորվում, պատերազմի սպառնալիքի անվան կամ հիմնավորման տակ նոր տարածքներ չեն հանձնվելո՞ւ Ադրբեջանին:

Ռուբինյանը նախ շեշտեց, որ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը չեն հանձնվել: «Դրանք ապօրինաբար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին հարակից հատվածներին՝ Ռուբինյանն ասաց. «Պետական, միջազգային ճանաչված սահմանված սահմանը միայն գիծ չէ, այն որոշակի երաշխիք է: Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում  Կովսականի շրջանում, մեկ այլ բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններում: Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմաններին, և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի սահմանը:

Աբրահամյանն արձագանքեց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ապօրինաբար անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի տարբեր հատվածներ՝ պաշտոնական տեղեկատվությամբ մինչև 3.5 կմ խորությամբ: «Այս պահին այդ տարածքները բռնազավթման կարգավիճակով են: Եվ այս պահի դրությամբ դրա կարգավորման համար պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել: Ձեր ասած հիմնավորմամբ՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել և զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք դրանով, որ դա չէիք ցանկանում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,-ասաց նա:

«Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան: Մեր վերլուծությունն այն է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը: Եվ մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը: Եվ մեր միջազգային գործընկերները, այդ թվում ՌԴ-ն կիսում են մեր դիրքորոշումը՝ նաև սահմանային կոնկրետ կետերի վերաբերյալ, և մենք գնալու ենք առաջ այս ուղղությամբ»,-պատասխանեց Ռուբինյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում