Պատերազմից հետո մենք պարգևավճար չենք ստացել։ ԱԺ ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
Պատգամավորի խոսքով վերջին անգամ ԱԺ պատգամավորները պարգևավճար են ստացել 2020թ.-ի փետրվարին։
«Տարիներ շարունակ՝ մինչև հեղափոխությունը, ՀՀ-ում պաշտոնյաները ստացել են ցածր աշխատավարձ։ Բարձր պաշտոնյաների դեպքում դա կոմպենսացվել է այլ մութ ճանապարհներով։ Եղել են այսպես ասած ծրարներ կամ ինչ-որ գաղտնի քսակներ։ Լավագույն դեպքում եղել են ծրարներ, իսկ վատագույն դեպքում՝ կոռուպցիոն ծրարներ, երբ պաշտոնյաները կաշառքի դիմաց տարբեր բաներ են արել։ Մինչև հեղափոխությունը բարձր պաշտոնյաների աշխատավարձի խնդիր չկար, որովհետև դա լուծվում էր մութ ճանապարհներով։ Հեղափոխությունից հետո առաջացավ խնդիր։ Կային պաշտոնյաներ, որոնք մութ գործարքների մեջ չէին և բնական է, որ կառավարությունում լավ մասնագետի ներգրավելու համար արժանապատիվ աշխատավարձ պետք է տաս։ Սա է խնդիրը»,-նշեց Ռուբեն Ռուբինյանը։