ՌԴ Տվերի մարզում փոթորիկն առնվազն 3 մարդու մահվան պատճառ է դարձել։ Զոհերից մեկը երեխա է։ Հաղորդվում է 15 վիրավորի մասին։ Մոտ 70 տուն է վնասվել։ Այս մասին հաղորդում է 47news.ru-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Փոթորիկը տապալել է առնվազն 90 ծառ։ Տարածաշրջանի 90 բնակավայրում հոսանքազրկվել է ավելի քան 1600 տուն։ Փոթորկից առավելապես տուժել է Անդրեապոլ քաղաքը։
Նահանգապետ Իգոր Ռուդենյան գլխավորել է աղետի հետևանքների վերացման հարցերով հանձնաժողովը։