Ականատեսները սոցցանցերում հրապարակել են կադրեր օգոստոսի 2-ին Մոսկվային պատուհասած բնության տարերքի հետևանքներից։ Մասնավորապես, նկարահանվել է Օստանկինոյի աշտարակի սրածայրին կայծակի հարվածի պահը։ Շենքը հարվածից չի տուժել։
Փոթորկոտ եղանակը ՌԴ մայրաքաղաքում բազմաթիվ ծառեր է տապալել։
Օդերևութաբանների հաղորդմամբ՝ քաղաքի գրեթե ողջ տարածքը գտնվել է ամպրոպային գոտում։
Տարերքի հետևանքների վերացման համար գործի է դրվել 8 վթարավերականգնողական ջոկատ, 8 միավոր տեխնիկա։