Tuesday, 19 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն

«Այդ նոր լաբորատորիան, որին անվանում են տարածաշրջանում միակը, իրականում «թմրեցնող հաբ է», որպեսզի ապօրինի կառուցված գործարանը ապօրինաբար շահագործվի». բաց նամակ վարչապետին

ՀՀ Վարչապետ Պարոն Ն. Փաշինյանին

Գործարար Ռաֆիկ Վիրաբյանից

ԴԻՄՈՒՄ

Մեծարգո պարոն վարչապետ,

Մամուլից տեղեկացա, որ երեկ՝ 28.07.2021թ-ին ստորագրել եք որոշում «Արմօյլ» ՓԲԸ վերաբերյալ: Ինչպես որոշմամբ եք նշել՝ «Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար»:

Ես կարծում եմ, որ այդ հանձնաժողովի ստեղծման կարիքը բացարձակապես չի եղել, չկա և չի լինի: Ներկայացնեմ պատճառները.

Մինչ «Արմօյլ» ՓԲԸ-ն կհայտնվեր Եղվարդի տարածքում, ես որդիներիս հետ միասին այդ վայրում էի արդեն 12 տարի, իրականցրել և իրականացնում ենք ձեռնարկատիրական գործունություն: «Արմօյլ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2013թ-ի վերջին: Եղվարդում է հայտնվել 2016-17թթ-երին: Նպատակ ունենալով խաբեությամբ կառուցել բիթումի և այլ նավթամթերքի վերամշակման գործարան՝ «Արմօյլ» ՓԲԸ տնօրեն Ալֆրեդ Աբեդին, խաբեությամբ հարևան կազմակերպություններին, հողամասերի իրավատերերին է ներկայացնում յուղի լցման փոքր արտադրամասի նախագիծ: Որևէ խոսք չկար նավթավերամշակման գործարանի մասին: Եվ հանկարծ 2017թ-ին, երբ սկսում են իրականացնել շինարարություն՝ նավթավերամշակում կառուցելու նպատակով: Հասկանալով այդ ամենը մենք դեմ դուրս եկանք այդ ապօրինությանը: Մենք պայքարեցինք շուրջ 4 տարի, սակայն պայքարի ժամանակ գործարաը կառուցվում էր, հաշվի չէին առնում դատական ակտերի պահանջները, հաշվի չէր առնվում ՀՀ օրենսդրության որևէ պահանջ:

Արդյունքում՝ «Արմօյլ» ՓԲԸ-ն եկել և ապօրինաբար «ապօրինի խցկվել» մեր ընկերության և Նատի թաղամասի արանքում՝ հարևանությամբ այլ սննդարտադրողների և գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների: Իսկ այն «հիմար» գաղափարը թե այդտեղ արդեն ներդրումներ են կատարվել, որևէ նշանակություն կոնկրետ այս դեպքում չունի, որովհետև հենց կառուցապատման սկզբից նրանց նախազգուշացրել ենք բազմաթիվ անգամ, կազմակերպել ենք անհնազանդության ակցիաներ, մամլո ասուլիսներ, հարուցվել են քաղաքացիական գործեր դատարաններում, ՀՀ իրավապահ մարմիններին ներկայացվել են հաղորդումներ, բողոքներ և այլն: Պատկերացրեք, որ միմյանցից անկախ բովանդակություն ունեցող բողոքների քանակը գերազանցում է 1600-ը: Սակայն Հայաստանում տասնամյակներ տիրող «պրինցիպն» ու «զոռբայությունը» հաղթեցին: Նրանք ի վերուստ բացեիբաց, պաշտոնական նախազգուշացվել է, որ պետք չի կառուցել, որ եթե կառուցում եք, ապա գյուղատնտեսական նշանակության մի բան կառուցեք: Սակայն ապարդյուն. Այսինքն` այդ ներդրումների կատարման մեջ բացակայում է բարեխղճությունը, մենք գործ ունենք անբարեխիղճ ներդրողի հետ, ով արհամարհեց օրենսդրության պահանջները և ապօրինաբար կառուցեց գործարանը:

Նման աբսուրդային իրավիճակ չենք հանդիպի որևէ երկրում: Փորձենք տալ տարածքի քաղաքաշինական պատկերը. Ապօրինի կառուցված գործարանի դեպի ընդամենը 45 մետր հյուսիս բնակելի թաղամաս է: դեպի արևելք ՀՀ ՊՆ զորամասն է, դեպի հարավ «Ռիվալ» ՍՊ ընկերության այգիներն ու մրգաչրերի գործարանն է, մի փոքր հարավ օտարերկրյա ներդրումով բազմահեկտար նորատունկ այգի է, դեպի արևմուտք անասնակերի գործարան է, իսկ հարևանությամբ կաթնամթերք արտադրող կազմակերպություն: Այս պայմաններում ինչ նավթավերամշակման մասին է խոսքը, ինչպես եք պատկերացնում ամենավտանգավոր նավթաթափոնի վերամշակումը այդ գործարանում:

Այժմ շրջանառվում է նոր «բլեֆ»: Ամեն տեղ տարածում են, որ իբր գործարանում առկա է գերժամանակակից լաբորատորիա, որն իսկույն կֆիքսի արտանետումների անթույլատրելի քանակը և այլն: Գնացեք և հարցրեք աշխարհի բոլոր նավթավերամշակողներին. արդեն իսկ ամենացածր տոքսիկ արտանետումն ունեցող նավթավերամշակման գործարանը վտանգավոր է շրջապատի էկոլոգիական պատկերի համար և հենց այդ պատճառով է, որ նավթամթերքի, նավթի վերամշակման գործարանները ընտրվում են կառուցապատման այնպիսի վայրերում, որտեղ հողը գրեթե գյուղատնտեսական նպատակով չի օգտագործվում: Այդ նոր լաբորատորիան, որին անվանում են տարածաշրջանում միակը, իրականում «թմրեցնող հաբ է», որպեսզի ապօրինի կառուցված գործարանը ապօրինաբար շահագործվի:

Հարուցվեց քրեական գործ, 2 անգամ նշանակվեց փորձաքննություն, միայն 4 անգամ մեր կողմից նախաձեռնվեց տարատեսակ փորձաքննություններ: Այս պահին առկա են տարբեր տեսակի 6 փորձագիտական եզրակացություններ, որոնք ապօրինի նավթավերամշակման գործարանի գործարկման համար տվել են բացասական եզրակացություն: Այս պայմաններում, ինչ հանձնաժողովի ամսին է խոսքը, ինչ գործարկման մասին է խոսքը: Այդ ինչ է ապագա չունեցող արդյունաբերությամբ ցանկանում եք սպանել մարդկանց ու բնությանը: Ի դեպ, բնությունը տեսնում եք ինչպես պատժում մարդկությանը, ովքեր ուղիղ իմաստով Ձեր նման են մտածել, գործել են այնպես, ինչպես Դուք: Քարուքանդ է լինում աշխարհը քանի որ մարդու գործունեությունն ուղված է ընդդեմ էկոհամակարգերի ոչնչացմանը: Կամ մի՞թե այն պետական մարմինները, որոնք ժամանակին դեմ են արտահայտվել գործարանի շահագործմանը այսօր պետք է դիրքորոշում փոխեն: Խոսքը հենց Քաղաքաշինության կոմիտեի, ՇՄ նախարարության, «ՇՄԱՓԳ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ԱԻՆ-ի մասին է: Այդ գործարանը մինչև կառուցումը պետք է անցներ մի շարք փորձաքննություններ նվազագույնը ՇՄԱԳ, տեխնիկական անվտանգության, սանիտարական և այլն: Այս փորձաքննությունները չանցած, ընդհանրապես քաղաքաշինական տեսանկյունից ապօրինի փաստաթղթերի պայմաններում ինչ հանձնաժողովի կամ վերագործարկման հնարավորության մասին կարող է խոսքը գնալ: Եթե դիրքորոշում պետք է փոխվի, ապա դրա հետևանքը նոր պայքարի սկիզբն է: Մենք երբեք և որևէ անգամ հետ չենք կանգնելու մեր պայքարից:

Վստահել և հավատացել եմ Ձեզ, որ մեր երկիրը պետք է դառնա ի վերջու իրավունքի, օրենքի երկիր: Այն որ այս հանձնաժողովի ստեղծելու կարիքը չկար միանշանակ է: Գործարանը որպես քաղաքաշինական և բնապահպանական կառույցի իր գնահատականը ստացել է արդեն մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Ի՞նչ պիտի տա նոր ստեղծված հանձնաժողովը: Ի՞նչ է անելու, օրենքի շրջանցմամբ օրինակա՞ն է համարելու «Արմօյլ» ՓԲԸ գործունեությունը. Կարծում եմ Ձեզ մոլորեցրել են, սա տակավին լուծված խնդիր է. Իրավունքը այս հարցին տվել է իր պատասխանը: Մարդու կամքը չի կարող գերակայել օրենքին:

Առկա է որոշակի առումով վիրավորական պահ. ՀՀ բոլոր իշխանությունները անխտիր խոսել են իբր գյուղատնտեսությունը առաջնահերթություն է: Սակայն դրանք այդպես էլ լոզունգ մնացին: Այսօր առավել ևս գյուղատնտեսությունը համարվում է գերակա և անհրաժեշտ ուղղություն: Իմ ընտանիքի կողմից հիմնած «Ռիվալ» ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ և տարեկան մթերում է արդեն 1500 տոննա գյուղմթերք, և պատրաստվում ենք մի քանի անգամ կրկնապատկելու մթերման ծավալը. կատարել ենք մոտ 6 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, հընթացս կատարելու ենք ևս 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:

Ստացված արտադրանքի 100 տոկոսը արտահանվում է աշխարհի թվով 17 երկրներ: Եթե այս պահին ունենք 80-100 աշխատակից, ապա դրանք սկսյալ այս տարվանից 2-3 տարվա ընթացքում կրկնապատկվելու են: Այս պայմաններում ուղակի տրորում եք տեղական կարևորագույն արտադրողին և փորձում եք ամեն կերպ աջակցել թույն և մահ արտադրողին: Մեկ օր Ձեր աշխատակիցներից մեկը եկե՞լ է գործարան, հարցրել է ինչո՞վ կարող եք օգնել և օժանդակել մեզ՝ գյուղմթերք վերամշակողներիս, հետաքրքրվե՞լ եք արդյոք ինչ աջակցություն կարող եք տրամադրել որպեսզի ծավալները կրկնապատկենք: Անկեղծ՝ չեմ հասկանում տեղական արտադրողին քարուքանդ անելու և «թույն» արտադրողին աջակցելու Ձեր քաղաքականության իմաստը:

Այս պահի դրությամբ «Արմօյլ» ՓԲԸ մասով առկա են թվով 6 դատավարություններ, որոնցից երկուսը հարուցվել են իմ կողմից և վերաբերում են վնասի պատճառելը կանխելուն, ինչպես նաև ապօրինի շինությունները ապամոնտաժելու, 1 հայց հարուցվել է Եղվարդ համայնքի կողմից ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի ապօրինի շինությունների քանդման պահանջով, 3 հայց հարուցվել է «Արմօյլ» ՓԲԸ կողմից ոչ նյութական բարիքների պաշտպանության, ինչպես նաև համայնքային հողամասի ապօրինի տիրապետումը դադարեցնելու պահանջով: Այս պայմաններում, երբ «Արմօյլ» ՓԲԸ հետ կապված խնդիրները ողջ ծավալով գտնվում են դատարանի քննության ներքո, ի՞նչ հանձնաժողովի մասին կարող է խոսքը գնալ: Ինչ է հանձնաժողովը մեր երկում գերակայո՞ւմ է դատարանին:

Մեծարգո Պարոն Վարչապետ,

Մենք հավատալով Ձեզ, մեր ընտրական իրավունքը օգտագործել ենք հօգուտ Ձեզ և Ձեր քաղաքական թիմի:

Մենք հավատում ենք, որ մոտեցումը կլինի արդար և օրինական: Սակայն և արդարությունը և օրինականությունը միայն բառեր չեն Դրանք նյութապես արտահայտվում են մարդկանց գործողություններով:

Այս իմաստով խնդրում եմ Ձեզ չեղարկել «Արմօյլ» ՓԲԸ խնդիրների Ձեր 28 Հուլիսի 2021, 796 – Ա որոշումը՝ աշխատանքային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Դրանով ՀՀ-ում կպահպանվի ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 6-րդ հոդվածների պահանջները:

Ռ. Վիրաբյան

29.07.2021թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում