Տոկիոյի օլիմպիական խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 67 քաշային կարգի քառորդ եզրափակչում Կարեն Ասլանյանը քիչ առաջ համառ պայքարում զիջեց եգիպտացի Մոհամեդ Իրբահիմին։ Գոտեմարտն ավարտվեց 7:7 հաշվով սակայն լրացուցիչ ցուցանիշներով եգիպտացին առավելություն ուներ։ Մասնավորապես, Ասլանյանը գոտեմարտի առաջին կեսում զգուշացում էր ստացել, որը ճակատագրական եղավ։
Մինչ այդ, 1/8-րդ եզրափակչում մեր ըմբիշը հաղթել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշին։
77 քաշային կարգում Կարապետ Չալյանը այսօր բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ, որը սփոփիչ գոտեմարտում 11։1 հաշվով պարտության է մատնել թունիսցի Լամջեդ Մաաֆիին։