Tuesday, 19 03 2024
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու

Որն է կորոնավիրուսի Դելտա տարատեսակի դեմ պայքարի գլխավոր միջոցը

ԱՄՆ-ը այսօր պայքարում է քովիդ հիվանդության տարածման արագությունը նվազեցնելու ուղղությամբ, երբ այստեղ նոր թափ է առնում Դելտա անվանումը կրող ենթատեսակը: Ցայտուն օրինակ են Սան Ֆրանցիսկոյի երկու հիվանդանոցները, որտեղ թեստի դրական պատասխաններ են ստացել ավելի քան 200 աշխատակիցներ: Ի դեպ, նրանց մի մեծ մասը ստացել է պատվաստումների երկու չափաբաժինը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսից այսպես ասած ամենաքիչը մտահոգ Ֆլորիդա նահանգին, ապա այստեղ մեկ օրվա ընթացքում գրանցվել է աննախադեպ ցուցանիշ` 21000 դեպք:

Ինչպես Սպիտակ տան առողջապահության հարցերով գլխավոր խորհրդական Էնթոնի Ֆաուչին է նորից շեշտում, կորոնավիրուսի այս նոր տարատեսակն ունի մարդուց մարդ անցնելու չափազանց մեծ արագություն:

Հիմա ԱՄՆ-ում խնդիրն այն է, որ այստեղ մոտ 100 միլիոն մարդ չի ենթարկվել պատվաստումների եւ իշխանությունները որոնում են հիվանդության տարածման առաջն առնելու նոր ուղիներ: Հիշեցնենք, որ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հայտարարեց դաշնային կառավարությունում աշխատող բոլոր անձանց պարտադիր պատվաստելու կամ նրանց կողմից պարբերաբար թեստ հանձնելու որոշման մասին:

Իսկ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը կոչ է անում բոլորին, այդ թվում լիովին պատվաստումներ անցած անձանց, կրել դիմակներ:

Կոնգրեսի բժիշկը նույնպես պարտավորեցնում է Ներկայացուցիչների պալատի անդամներին կրել դիմակներ: Մի շարք կոնգրեսականներ քննադատում են նոր կանոնը, որն այս պահին դեռ ուժի մեջ չի մտել Սենատում:

Օրինան հանրապետական Քեւին ՄաքՔարթին, որը Պալատում փոքրամասնության ղեկավարն է, ասում է, թե Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը կարծես թե վերածվել է վարչակազմի քաղաքական թեւի, եւ ուզում է վերահսկել մարդկանց կյանքի բոլոր հատվածները: Կարծես դրան ի պատասխան է Էնթոնի Ֆաուչին ասում, որ առողջապահության մարմինների կողմից եկող հրահանգներն այս պահին կարող են անտեսել անձնական ազատությունները, սակայն դրանց չհետեւելը կարող է շատ ավելի ծանր հետեւանքներ առաջ բերել:

Կանոնների խստացումները տալիս են առաջին պտուղները: Պատվաստումների արագությունը, նախորդ երեք շաբաթների համեմատ, անցյալ շաբաթ գրանցել է 21 տոկոսի աճ: Իսկ այն, որ պատվաստումից հրաժարումը նպաստում է համավարակի տարածմանը, փաստում են ԱՄՆ-ի հարավային այն նահանգները, որտեղ գրանցվել է պատվաստումների ամենացածր, եւ քովիդով վարակված անձանց ամենաբարձր մակարդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում