Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում

Մեր առաջին մեդալն ու «վերջին մեղքը»

Հայաստանը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի առաջին մեդալը: Սպորտային մարմնամարզության մրցումներում բրոնզե մեդալի արժանացավ Արթուր Դավթյանը, ինչի առիթով շնորհավորում ենք մարզիկին ու մարզչին, ինչպես նաև բոլոր մարզասերներին: Ըստ էության Հայաստանն ունի ևս մի մեդալ, քանի որ նույն օրն էլ մեր ըմբշամարտի «սպիտակ արջը»՝ Արթուր Ալեքսանյանը հաղթեց կիսաեզրափակիչը և դուրս եկավ եզրափակիչ, փաստորեն նվազագույնն ապահովելով արծաթե մեդալ: Իհարկե բոլորս սպասում ենք 2016-ի Ռիոյի օլիմպիական խաղերի մեր ոսկե մեդալակրի երկրորդ ոսկե մեդալին: Մենք էլի մեդալների ենք սպասում Տոկիոյի խաղերում: Մեր մարզիկների հաջողությունը անկասկած այն ոգևորությամբ և համախմբման «կղզյակներից» է, որ այդքան անհրաժեշտ է ներկայիս Հայաստանին, սոցիալ-հոգեբանական վերքերը բուժելու կարևոր խնդրից, մինչև հաջողության օրինակները, համառ աշխատանքի, նվիրվածության, կամային հատկանիշների օրինակները: Դա է նաև սպորտի հանրային նշանակությունը 21-րդ դարում:

Եվ պատահական չէ, որ սպորտը, այդ թվում օլիմպիական խաղերն առավել ևս, արդեն տևական ժամանակ դարձել է պետությունների, հասարակարգերի, հասարակությունների որակների, էֆեկտիվության յուրօրինակ մրցակցության հարթակ, դրսևորում, ցուցիչ: Մասնավորապես, եթե նախկինում այդ մրցակցությունն ընթանում էր ԱՄՆ գլխավորությամբ և որոշակի արևմտյան երկրների մասնակցությամբ ԽՍՀՄ և սոցճամբարի երկրների միջև, ապա այժմ մրցակցությունը տեղափոխվել է ԱՄՆ-ՉԻնաստան հարթակ: Այդ առումով, Հայաստանի Հանրապետությունն անշուշտ իր մարզական ներուժով շատ հեռու է համաշխարհային այդ մրցակցության էական մասնակից լինելու համար, միևնույն ժամանակ սակայն Հայաստանի համար էլ սպորտը ցուցիչ է՝ ոչ միայն մարզական, այլ ըստ էության հասարակական-պետական զարգացման էֆեկտիվության ցուցիչ: Ընդ որում, խոսքը չի վերաբերում համընդհանուր տիրույթի,, այլ առավելապես այն մարզաձևերի, որոնք Հայաստանում ավանդաբար ունեն հասարակական հիմք և որոնց զարգացումը իսկապես մեր պետական ընթացքի էֆեկտիվության ինդիկատոր է: Եվ այս խոսակցությունն առավել քան կարևոր ու էական է թերևս այն ոչ էֆեկտիվության ֆոնին, որ Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում, և ընդհանրապես անկախության մոտ երեք տասնամյակում վատ իմաստով դրսևորել է մեր քաղաքական «էլիտան», մեր «պետական» կառավարումը: Ցավոք, այդ կոնտրաստը փաստորեն դրսևորվում էր նախօրեին, երբ Տոկիոյում մեր մարզիկները նվաճում էին առաջին մեդալը Հայաստանի համար, իսկ այդ ընթացքում Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստում դրսևորովում էր մեր այսպես ասած հետխորհրդային ընթացքի «պերճանքն ու թշվառությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում