Tuesday, 19 03 2024
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան

Ինչ ռիսկեր է պարունակում եկամտահարկի դադարեցումը

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Ֆինանսների նախարարության կողմից եկամտային հարկի ետվերադարձի կարգավորումները դադարեցնելու մասին օրենսդրական կարգավորումների նախագծի շրջանառման կապակցությամբ:  Ըստ այդմ՝ «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը չի վերադարձվում։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը, անդրադառնալով խնդրին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ավելի խորքային գնահատական կարելի է տալ առկա տեղեկատվության պարագայում, թե, օրինակ, որքան մարդ է օգտվել այս ծրագրից, ինչ տիպի անշարժ գույք է ձեռք բերվել դրա արդյունքում, աշխատողների որ հատվածն է հիմնականում, որքանով այն ունի սոցիալական բաղադրիչ։ Ըստ նրա՝ այս դեպքում գուցե արժե փոփոխության մասին մտածել, ոչ թե վերացնելու։

«Ակնհայտ է, որ կա սոցիալական բնակարանաշինության անհրաժեշտություն։ Եկամտահարկի հետվերադարձվող հիփոթեկային վարկի հետվերադարձվող տոկոսների մարումը լուրջ աջակցություն է։ Եթե նման վերլուծություն չի արվել, այլ ելնում են այն իրողությունից, որ իքս գումար պետական բյուջեից հատկացվում է բանկերին այդ նպատակի համար, և փորձում են գումարը պակասեցնել, կարծում եմ, ճիշտ մոտեցում չէ։ Նախկինում կար դիսկուրս, որ այս հնարավորությունից օգտվում են ոչ միայն նրանք, որոնք բնակարանի կարիք ունեն, այլ նաև նրանք, որոնք դա անում են բիզնես նպատակներով օգուտ ստանալու համար։ Կարծում եմ՝ կարելի է համակարգը բարեփոխել և որոշակի չափորոշիչներ սահմանել, որը թույլ կտա ուժեղացնել դրա սոցիալական բաղադրիչը՝ էականորեն կրճատելով բիզնես բաղադրիչը»-ասաց տնտեսագետը։

Պատճառաբանությունը, թե եկամտահարկի ծրագիրը ծանր է նստում բյուջեի վրա, արդյոք դա չեղարկելու դեպքում, բյուջեում զգալի տնտեսում կլինի, նա նշեց, որ եթե այդ մասով պետությունը ծախս չանի, բնականաբար, կլինի տնտեսում, այլ հարց է, թե դրա արդյունքը որը կլինի․ հիմա այս հնարավորությունը որոշակիորեն աշխուժացնում է նաև անշարժ գույքի շուկան։

«Գաղտնիք չէ, որ, օրինակ, նորակառույցների պարագայում այս սեգմենտը բավականին աշխուժացել է, և չնայած անորոշություններին և ճգնաժամային վիճակին՝ նորակառույցներում այդ աշխուժությունը պահպանվում է, գների բարձր մակարդակը կա և սա հիփոթեկային տոկոսների հետ վերադարձի շնորհիվ է։ Եթե սա ամբողջությամբ չեղարկվի, այստեղ վերադասավորումներ կլինեն, անշարժ գույքի շուկան որոշակի առումով կնստի, գների միգուցե նվազում կունենանք, բայց մյուս կողմից էլ մեր տնտեսական ակտիվության բաղադրիչի մեջ, վերջին հրապարակած թվերն էլ դա ցույց տվեցին, որ որոշակի դերակատարում ունի շինարարության ոլորտը»,-ասաց Քթոյանը՝ հավելելով, որ միակողմանի դիտարկել, որ այս ուղղությամբ ծախս է արվում, բերեք ծախսը չանենք և կտնտեսենք իքս գումար, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև պետության ծախսերը արվում են որոշակի ընդհանրական արդյունք ստանալու համար։

Տնտեսագետը հիշեցրեց, որ  2018-ին քննարկումներ եղան սոցիալական բնակարանաշինության մասով, որ նախկին ծրագրերը, որոնք կային, ինչ-որ կոռուպցիոն ռիկսեր ունեին, կառավարությունը հայտարարեց, որ ավելի լավ ծրագիր կառաջարկի, հիմա կարծես թե սոցիալական բնակարանաշինության այդ ծրագիրը  չկա, և մենք որոշակիորեն սահմանափակում ենք այն արտոնությունները, որոնք սոցիալական բաղադրիչ են պարունակում, ինչն այնքան էլ լավ երևույթ չի։

Նրա խոսքով՝ եթե վերջնական տեսքով այս փոփոխությունը միտված լինի նրան, որ արդեն ավելի կոնկրետացնի ոլորտները, թե որ ոլորտների աշխատողներին է ցանկանում խրախուսել, դա ուրիշ բան, իսկ եթե բնակարանի գնի մասով որոշակի սահմանափակումներ մտնեն, դա ընդունելի է, կամ եթե որաշակի գոտիների մասով սահմանափակումներ լինեն, ասենք՝ Երևանի փոքր կենտրոնում այդ կարգը չի գործում կամ որոշ մասում գործի, այսինքն՝ միշտ էլ կարելի է մտածել տարբերակներ, մի կողմից դրանք ուժեղացնում են սոցիալական բաղադրիչը, մյուս կողմից էլ նվազագույնի է հասցնում հնարավոր չարաշահումները և ոչ թիրախայնությունը, այսինքն՝ չեզոքացնում է նրանց, որոնք այդ բնակարանի կարիքը չունեն, բայց այդ կարգից փորձում են օգտվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում