Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Մինչև 1994 թվականի սահմանները չվերականգնվեն, հայ ազգը ապրելու երաշխիքներ չի ունենալու, Հայաստան չի լինելու

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը

Նախորդ շաբաթ պարզ դարձավ, որ Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում հադրութցիների համար նոր թաղամաս է կառուցվում: Փաստորեն, նրանք, որոնք տուն են կորցրել Հադրութում, մինչև 2022 թվականը այդ նոր կառուցվող համալիրում բնակարան կունենան: Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, արդյոք այս քայլերը բավարար են:

Հարցի բավարար կամ անբավարար լինելը գալիս է նրանից, թե որն է մեր թիրախը, որ հարցն ենք ուզում լուծել: Եթե վերցնենք գլոբալ տեսակետից, ես կարծում եմ, որ մենք սխալ թիրախներ ենք դրել: Այսօր ամբողջ Հայաստանը վտանգի մեջ է, որը բոլորս տեսնում ենք: Թշնամին ամբողջ թափով հայտարարում կամ ցույց են տալիս իրենց գործողություններով, որ Հայաստան պետք է չլինի, մեր, այսպես կոչված, բարեկամները գլխով թուրքերի ասածներին հավանության նշաններ են տալիս: Այս պայմաններում, մենք պետք է մտածենք համազգային անվտանգության մասին: Ես բազմիցս ասել եմ, որ մինչև 1994 թվականի սահմանները չվերականգնվեն, հայ ազգը ապրելու երաշխիքներ չի ունենալու, Հայաստան չի լինելու: Նախ այս արեալը ֆիզիկապես բավարար չի հայ ժողովրդի ապրելու համար: Այստեղ կարող է լինել գոյատևում ուրիշ ազգի տիրապետության տակ: Հայ ազգի լիակատար արեալը ապահովելու համար նույնիսկ իմ ասած սահմանները չեն հերիքում:

Այո, երբ ասում են, որ Արայիկ Հարությունյանը բնակարանաշինություն է սկսել, այո, մարդկանց պետք է տեղավորել, բայց անիմաստ է դա ներկայացնել որպես ազգի համար փրկություն, հայկական հարցերի լուծում: Մենք մեր նշանը պետք է բռնենք Հայաստանի պետության ազատագրումն ու զարգացումը: Այսօրվա պայմաններում, որը թողել են մեզ, հլա դեռ չեն էլ վերջացրել, ախորժակները դեռ չի փակվել, մենք չենք կարող գոյատևել որպես ազգ: Նոյնիսկ եթե մեզ հանգիստ թողնեն այս սահմանների մեջ, մենք զարգացման հեռանկար չենք ունենա: Հիմա մենք ո՞րն եք ընտրում որպես մեզ թիրախ. հայ ազգի հետագա զարգացումն ու Հայաստանի ազատագրո՞ւմը, թե՞ բնակարանաշինությամբ ենք զբաղվում: Մենք պետք է իմանանք, թե ինչ ենք ուզում:

Այսինքն կարծում եք, որ նախ պետք է բանակը վերազինե՞լ, բանակի վրա ներդրում անել, նոր անցնել բնակարանաշինությանը:

Միայն բանակը չի. պետություններ կան, որոնք հզոր բանակ չունեն, բայց ապրում են, զարգանում են: Քաղաքականություն պետք է վարի ազգը: Մենք թույլ ենք տալիս, որ մեր թշնամիներն ու «ոխերիմ բրեկամները» մեր փոխարեն քաղաքականություն անեն: ԱԺ-ն, որը մեր հիմնական քաղաքականություն մշակողն ու իրականացնողը պետք է լինի, տեսեք, թե ինչ հարցեր է քննարկել վերջին մի քանի ամսում. մարիխուանայի հարցը, իրենց ծախսերն ավելացնելու հարցը, էլի այդ կարգի մի քանի հարցեր: Այսինքն եթե մեկը կողքից նայի Հայաստանին, չի պատկերացնի, որ պատերազմում ենք, զոհվում ենք: Ինչո՞ւ են այդ հարցերը քննարկվում, որովհետև մեր ղեկավարությունը կամովին ենթարկվել է ռուսական քաղաքականությանը: Ռուսները նոյեմբերից սկսած ասում են՝ մենք ինչ քննարկենք: Խնդալու էլ չի, լացելու բան է: Այս իրավիճակում ասել, թե մենք բնակարանաշինության հարց ենք լուծում, լուրջ չի: Բնակարանաշինությունից առաջ պետք է բանակը շինվի: Մենք սրանից 10 ամիս առաջ բոլորս բնակարան ունեինք, բայց բանակ չունեինք, որ այդ բնակարանները պահեր: Բանակն էլ ոչ թե պետությունը զարգացնելու միջոց է, այլ այդ պետությունը պահելու միջոց է: Մենք չենք ուզում զբաղվել մեր պետության զարգացումով: Այնպիսի տպավորություն է, որ մենք վախենում ենք զբաղվել մեր քաղաքականությամբ:

Մեր երկու պետությունների իրական ուժը այնքան չկա, որ այդ քանակով բնակարաններ կառուցեն: Բոլոր դեպքերում անհրաժեշտություն է բնակարաններ սարքելը, բայց դա չպետք է լինի հայրենիքի անվտանգության ապահովության ծրագրերի հաշվին կամ չպետք է ներկայացվի որպես այդպիսին: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը կարող է  համաձայնի մի քանի տարի էլ առանց տուն մնա, բայց երկիրն ուժեղ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում