Thursday, 21 09 2023
20:40
Իրավիճակի վատթարացման դեպքում ԵՄ-ն պատրաստ է դիմել գործողությունների. քաղաքացիների բռնի տեղահանումը կարժանանա խիստ արձագանքի. Բորել
Ալիևն իր ամբարտավան կեցվածքով հոգնեցրել է Եվրոպային. ԵԽ պատգամավորների պահանջը հավանական է
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել է, թե սեպտեմբերի 20-ին քանի խաղաղապահ է զոհվել
Մի դեպքում նպատակը իշխանություն պահելն է, մյուս դեպքում՝ զավթելը
Կմեծանա Հայաստանի ուղղությամբ սուր չափաբաժինը
19:55
Ուկրաինաական ուժերը լայնածավալ հարձակում են հասցրել օկուպացված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմակայանի վրա
Տեղեկություն ունենք, որ ավելի քան 10 հազար մարդու հրավիրել են Ստեփանակերտի օդանավակայան, հետո ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ տեղափոխվեք. Փաշինյան  
Լուրերի արտակարգ թողարկում 19։00
19:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էվակուացիան պլան Ա-ն չպետք է լինի. Փաշինյան
Նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի ՀՀ ձեռքերով. Փաշինյան
19:18
Կանադան հպարտ է Հայաստանի հետ աճող հարաբերություններով․ Թրյուդոն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը
Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է անվանել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները ԼՂ-ում ռազմական գործողությունների մասին
Տեղի է ունեցել ԱԽ նիստ
Եթե ինչ-որ բան այնպես չեմ արել, ներողություն եմ խնդրում
Ադրբեջանական զորքերը Ստեփանակերտում չեն. Փաշինյան
Սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Գերասիմ Ավետիսյանը
Հավաքի մասնակիցների կողմից խուլիգանության և ուղևորի նկատմամբ բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԼՂ-ում հրադադարի հաստատումը չի նշանակում, որ ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հարցն Ադրբեջանի օրակարգում չէ. վարչապետ
ՀՀ կառավարությունը ԼՂ-ից տեղահանվածների համար ամրագրել է հյուրանոցների համարներ, նախապատրաստել կեցավայրեր
ՌԴ կառավարությունը բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր սահմանափակում է մտցրել
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 21, 2023
18:33
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 22, 2023
18:30
Մոլդովայի խորհրդարանը 60 օրով երկարացրել է արտակարգ դրությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ
«Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց». Նիկոլ Փաշինյան
18:15
Լեհաստանը կդադարեցնի զենքի մատակարարումներն Ուկրաինային՝ երկու երկրների միջև հացահատիկի ներմուծման արգելքի տարաձայնությունների ֆոնին
18:00
Իրանի դատարանը մահվան է դատապարտել Շահ Չերաղում ահաբեկչություն կազմակերպած Տաջիկստանի քաղաքացուն
Ալիևի հայտարարության մեջ վտանգներ կան. 200 քկմ գրավված բարձունքները համարում է իրենը

Բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա-ն և Վ. Ա-ն, նախնական համաձայնության գալով իրար հետ, օգտվելով այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս.Գ-ի՝ Մասիս քաղաքում գործող խանութում հայտնաբերել են հսկիչ-դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպք, 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են վերջինի խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 1,500,000 ՀՀ դրամ կաշառք: Չհամաձայնելու դեպքում տեսուչները սպառնացել են վնաս պատճառել տնտեսվարողի իրավունքներին և օրինական շահերին, այն է՝ ձեռնարկել քրեական գործ հարուցելուն, քրեական հետապնդում իրականացնելուն և արդյունքում վերջինին քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ, որից հետո նա հարկադրված խոստացել է կաշառք տալ պաշտոնատար անձանց:

Իրականացնելով իրենց հանցավոր դիտավորությունը` հիշյալ հարկային տեսուչները, գտնվելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների տեսադաշտում, 2021 թվականի հուլիսի 30-ին տնտեսվարողից շորթմամբ ստացել են պահանջված գումարից 1,200,000 ՀՀ դրամ կաշառքը, որից հետո տեղում բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Տեսուչներից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է հատուկ քիմիական նյութով մշակված և ուլտրամանուշակագույն լույսի ներքո «կաշառք» գրառումով լուսարձակող 1,200,000 ՀՀ դրամ կաշառքի առարկան:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով նույն օրը ձերբակալվել են: Քրեական գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցության պայմաններում, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ և հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից, իսկ պաշտոնատար անձնանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում այդ մասին անհապաղ հայտնել իրավապահ մարմիններին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում