Tuesday, 19 03 2024
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ

Հասանովի պահանջը հայկական զինուժի «ատամը» զգալուց հետո

Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը ընդլայնված խորհրդակցություն է ունեցել բանակի հրամկազմի հետ, պահանջելով ընդգծված ուշադրությամբ հետևել պատրաստվածությանն ու մարտունակությանը: Հասանովը, ըստ պաշտոնական հաղորդագրոության, հորդորել է պատրաստ լինել «հայկական կողմի սադրանքները կանխելուն»: Հասանովի այդ խորհրդակցությունն ու պաշտոնական հաղորդագրության ձևակերպումները թույլ են տալիս մտածել նվազագույնը երկու էական հանգամանքի մասին: Նախ, «հայկական կողմի ցանկացած սադրանք կանխելու պատրաստ լինելու» մասին նրա հրահանգը չափազանց զգոնություն պետք է թելադրի հայկական կողմին, հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:

Հասանովի խորհրդակցությունն ու հրահանգը իրականում հենց հայկական կողմի համար պետք է լինի «ցուցում»՝ պատրաստ լինել ադրբեջանական սադրանքների, սահմանի ցանկացած կետում, որովհետև, երբ ադրբեջանական կողմը խոսում է հայկական «սադրանքի» պատրաստ լինելու մասին, դա այլ բան չէ, քան հայկական կողմի դեմ սադրանքի պատրաստվելու հրաման: Իսկ, որ Ադրբեջանն այդ կերպ է պատկերացնում Հայաստանին իր օրակարգը թելադրելը, այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մյուս հանգամանքը, որ Հասանովի խորհրդակցության համատեքստում արժանի է ուշադրության, «պահանջն» է ադրբեջանական զինուժի «մարտունակության» առումով: Թվում է, որ այսպես կոչված հաղթող զինուժում այդպիսի պահանջի անհրաժեշտություն պետք է որ չլիներ, առնվազն՝ «պահանջի» ձևակերպման: Սակայն ուշադրության է արժանի այն, որ Հասանովի լայն խորհրդակցությունը և հրահանգներն ու «պահանջները» հաջորդում են Գեղարքունիքի և Երասխի ուղղությամբ առաջխաղացման ադրբեջանական փորձերին, որոնք փաստորեն հետպատերազմյան այս ամիսներին առաջին անգամ բախվել են հայկական պաշտպանական կոշտ դիմադրության, չունենալով որևէ հաջողություն և տալով կորուստներ: Ադրբեջանը սահմանային մարտերի փուլում կարող է մնալ մենակ, ռազմական հովանավոր Էրդողանը ներկայումս գերզբաղված է մի կողմից միջինասիական հեռանկարով, մյուս կողմից հրդեհների խնդրով երկրի ներսում: Միաժամանակ, սահմանային մարտերի առումով Ադրբեջանը ունի որոշակի սահմանափակվածություն, նկատի ունենալով այն, որ մի քանի կմ հարցում Բաքուն չի արժանանում Մոսկվայի դիմադրությանը, սակայն ավելի լայն մասշտաբի պարագայում Հայաստանի տարածքի առումով լռելը ՌԴ համար կդառնա ուղղակի ճակատագրական:

Հետևաբար, Ադրբեջանը չունի սահմանային մարտերի մասշտաբը շատ ընդլայնելու և այդպիսով իր ռազմա-տեխնիկական առավելությունը զգալիորեն գործի դնելու էական հնարավորություն: Իսկ լոկալ առումով, հայկական զինուժը կարծես թե աստիճանաբար վերականգնում է իր շարքերն ու մարտունակությունը, մեղմ ասած խնդիրներ առաջացնելով Ադրբեջանի համար և հատկանշական է Գեղարքունիքի դեպքերից հետո Հասանովի «լայն խորհրդակցությունը» և «մարտունակության» պահանջը իր հրամանատարներին: Այդ հանգամանքը սակայն դարձյալ՝ հայկական կողմի համար ոչ թե հանգստանալու, այլ հակառակը՝ դիմադրունակության, բանակի պատրաստվածության մակարդակը էլ ավելի բարձրացնելու, կազմակերպվածության և հագեցածության աստիճանը էլ ավելի բարձրացնելու և զգոնությունը մեծացնելու հիմք է: Չի կարող լինել ոչ մի բավարարվածություն և զգոնության թուլացում: Անելիքը չափազանց շատ է և պատերազմից հետո դիմադրունակության վերականգնման հարցում առաջին հաջողությունը չպետք է բերի պաթոսի հերթական ալիքի, այլ պարտադրի համառ և լուռ աշխատանքի շարունակություն, որի վրա իհարկե պետք է կառուցվի նաև քաղաքական-դիվանագիտական աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում