Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը օգոստոսի 2–ին մեկնարկեց «Հայաստան» դաշինքի բողոքի ակցիա հիշեցնող գործողությամբ, որն արտահայտվեց նախ դաշինքի ցուցակում գտնվող Գորիսի և Սիսիանի համայնքապետերի լուսանկարներով շապիկներով խորհրդարան գալով, և հետո նրանց խորհրդարանի նիստին մասնակցելու հնարավորություն ապահովելու պահանջով: Հիշեցնենք, որ համայնքապետերը կալանավորված են քրեական գործերի շրջանակում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի և Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Հայկ Սուքիասյանի հետ: