Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ոսկե շաբաթվա սկիզբը․ Արթուր Դավթյան, Արթուր Ալեքսանյան, Սիմոն Մարտիրոսյան․․․

Օգոստոսի առաջին շաբաթը սկսում ենք մեր մարզիկների փայլուն ելույթներով։ Անկախ Հայաստանն ունի առաջին մեդալը մարմնամարզությունում։ Տոկիոյում շարունակվող Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը հենացատկ ձևում դարձավ բրոնզե մեդալակիր։ Վերջին անգամ Օլիմպիադայում մեդալ էր նվաճել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը 1980 թվականին չեմպիոն դառնալով ԽՍՀՄ-ի թիմի կազմում։ Արթուր Դավթյանը կարող էր նաև չեմպիոն հռչակվել, բայց երկրորդ ցատկի ժամանակ ոտքը դուրս թողեց սահմանագծից։ Սպորտում սակայն «եթե»-ներ չկան։ 41 տարի անց մարմնամարզությունում ունեցանք մեդալ և հպարտ ենք գրանցված արդյունքով։ Երկու ցատկերի հանրագումարով Դավթյանը 14.733 միավոր վաստակեց: Օլիմպիական չեմպիոն դարձավ կորեացի Ջեահվան Շին, 14.783 միավորով: Նույնքան միավորով արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դենիս Աբյազինը: Ինչևէ, շաբաթը հաղթանակով սկսեցին մեր հունահռոմեկան ըմբիշներ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը։

Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/8-րդ եզրափակչից և տոնելով երեք հաղթանակ՝ կարիերայում երկրորդ անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն ստացավ: Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուպբեկովին ապա 5:1 հաշվով առավելության հասավ ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ալեքսանյանը գերլարված պայքարում պարտության մատնեց իրանցի Սարավի Մոհամադհադիին։ Գոտեմարտի երկրորդ հատվածում իրանցին ոտքով հարված հասցրեց Ալեքսանյանին վնասելով հայ մարզիկի ազդրը։ Թվում էր թե Ալեքսանյանը չի կարողանա շարունակել գոտեմարտը, բայց ցուցաբերելով մարզիկին բնորոշ կամք ու տոկունություն Ալեքսանյանը պահպանեց հաղթական հաշիվը։ Հուսանք, որ մեր չեմպիոնի վնասվածքը լուրջ չէ։ Ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը վաղը գոտեմարտելու է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ռուս Մուսա Եվլոևի հետ։ Եզրափակիչ դուրս գալուն մոտ էր նաև Չալյանը բայց․․․։ Վերջինս առաջին գոտեմարտում հաղթեց ուզբեկ Ժալգասբայ Բերդիմուրատովին` 5:0, ապա 2:1 հաշվով առավելության հասել ռուս աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ։ Կիսաեզրափակչում մրցակցին գորգից պոկելուց հետո Չալյանը ճակատագրական սխալ թույլ տվեց՝ ձեռքից բաց թողնելով ըստ էության 100 տոկոսանոց հաղթանակը։ Թե ինչ կատարվեց այդ պահին Չալյանի հետ՝ դժվար է ասել։ Դրա հետևանքով մեր ըմբիշը 2։6 հաշվով պարտվեց ղրղզ Ակժոլ Մախմուդովին։

Այո, սպորտում լինում են նաև այսպիսի դրվագներ։ Չալյանը պետք է ապահովեր առնվազն բրոնզե մեդալը, բայց․․․։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ կատարվածից պետք է հիասթափվել։ Վաղը Չալյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար և հավատում ենք, որ մեր մարզիկը Տոկիոյից կվերադառնա մեդալով։ Օգոստոսի 3-ը վճռորոշ է լինելու մեր Օլիմպիական հավաքականի համար։ Բացի Չալյանից ու Ալեքսանյանից վաղը ասպարեզ դուրս կգա ծանրամարտի աշխարհի չեմպիոն 109 քաշային Սիմոն Մարտիրոսյանը։ Վաղը կմենամարտի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը 1/8-րդ եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի մրցակցին։ Վերջին քառորդ եզրափակիչը հաղթահարելու դեպքում Բաչկովը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։ Օգոստոսի 3-ին ասպարեզ դուրս կգան նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը և ըմբիշ Կարեն Ասլանյանը: Մրցումների մեզ համար բարեհաջող ընթացքի դեպքում վաղը կարող ենք ունենալ երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալ և ապահովել ևս մի քանի մեդալներ։ Սիմոն Մարտիրոսյանի հնարավորությունները բավական բարձր են։

Հավատում ենք նաև Արթուր Ալեքսանյանին, որին բավական բարդ և հաղթահարելի դիմակայություն է սպասվում։ Այս պահի դրությամբ Հայաստանի օլիմպիական հավաքականը դե ֆակտո ունի երկու մեդալ։ Նվաճելով բրոնզե մեդալ Արթուր Դավթյանը սկիզբ դրեց օլիմպիական ոսկե շաբաթվան։ Այո, բոլորս ենք հավատում, որ այս շաբաթը լինելու է ոսկե։ Դրա համար կան բոլոր նախադրյալները։ Բարի երթ մեր բոլոր օլիմպիականներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում