Հայաստանն ունի առաջին օլիմպիական մեդալը։ Քիչ առաջ մարմնամարզության հենացատկի մրցումներում Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Սա փայուն՝ պատմական հաջողություն է։ Արթուր Դավթյանը անկախ Հայաստանի առաջին մարմնամարզին է, ով օլիմպիական մեդալ նվաճեց։
Երկու ցատկերի նա14.733 միավոր վաստակեց:
Օլիմպիական չեմպիոն դարձավ կորեացի Ջեահվան Շին, 14.783 միավորով: Նույնքան միավորով արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դենիս Աբյազինը: