Tuesday, 19 03 2024
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին

Մահ Թբիլիսիում և Էրդողանի հեռախոսազանգը Վրաստանի վարչապետի հետ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Թուրքիայի նախագահ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջև, որի ընթացքում քննարկել են երկկողմ և ռեգիոնալ հարցեր: Ինչպես հայտնի է տարածված հաղորդագրություններից, Էրդողանը հույս է հայտնել, որ կակտիվանա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափը: Դա հետաքրքիր, ուշադրության արժանի «հույս» է, հաշվի առնելով մի բավականին նուրբ հանգամանք: Նախ, ակնառու է, որ Էրդողանն այդ «հույսով» ակնարկում է այսպես ասած եռակողմ ձևաչափում պասիվության մասին, որը մեծ հավանականությամբ պայմանավորված է Վրաստանով, ինչի համար էլ Էրդողանը հայտնում է այդ հույսը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը:

Թուրքիայի նախագահի այդ անդրադարձը առանձնահատուկ լույսի տակ է հայտնվում օրերս Թբիլիսիում կատարված մի հանգամանքի ֆոնին: Խոսքը Ադրբեջանի նրա կցորդ Ալիևի հանդեպ քննադատությամբ և ընդդիմախոսությամբ հայտնի բլոգերի մահվան մասին է: Ալիևի ընդդիմախոս բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում: Նախորդ հոդվածներում ուշադրություն հրավիրել եմ մահվան այդ հանգամանքի վրա, դիտարկելով դրա հնարավոր քաղաքական, ընդհուպ ռեգիոնալ համատեքստը: Եվ ահա, դրա վկայությունը կարծես թե շատ չուշացավ: Էրդողանը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում «հույս» է հայտնում, որ Վրաստանը կակտիվանա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում: Բլոգերի մահվան հանգամանքը դիտարկել էի որպես Վրաստանի ազգային անվտանգության թիկունքում թուրք-ադրբեջանական օպերացիա: Առավել ևս, որ ըստ էության խոսքը երկրորդ դեպքի մասին է, պարզապես առաջինի պարագայում ոչ թե սպանել էին ընդդիմադիր լրագրողին, այլ առևանգել Բաքու և դատապարտել: Այդպիսով, Թբիլիսիի կենտրոնում նոր օպերացիայից հետո Էրրդողանը խոսում է Վրաստանի հետ և «հույս» հայտնում, դե ֆակտո այն առնչությամբ գուցե, որ Վրաստանը դաս կքաղի մայրաքաղաքում իրականացված թուրք-ադրբեջանական օպերացիայից և ոչ թե կընդդիմանա թուրքական ռեգիոնալ ձևաչափերի գաղափարին, այլ կակտիվանա և կաջակցի դրանց առաջմղմանը: Կհաջողվի՞ Էրդողանին և Ալիևին այդպիսով պարտադրել իրենց օրակարգերը Վրաստանին և ստանալ ակտիվ ծառայություն, թե՞ Թբիլիսին կգտնի դիմադրության ուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում