Tuesday, 19 03 2024
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն

«Ընդդիմությունը» սպասում է իր հերթին՝ դավաճանի պիտակով Փաշինյանին տապալեն ու Հայաստանը դարձնեն Ռուսաստանի նահանգ․ Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։

-Պարոն Ավետիսյան, ԱԺԲ-ն մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց իր հետագա անելիքների մասին, նշվեց փողոցային պայքարի հնարավորությունը։ Կարծում եք հետընտրական այս փուլում կունենա՞ք հասարակական աջակցություն։

-Մենք հասարակական աջակցություն հիմա էլ ունենք, ուղղակի դա բավարար չենք համարում մեր նախանշած նպատակին հասնելու համար։ Խոսքը փողոց դուրս գալու մասին է։ Մենք հիմա հասունացնում ենք այդ ընթացքը։ Մեր ուզած հասարակական աջակցությունը կլինի, բոլոր զարգացումները դրան են տանում։ Գուցե որոշ դժվարությամբ, մի փոքր ուշացումով, բայց կլինի։

-Ձեր վերջնանպատակը ո՞րն է՝ իշխանություններին ստիպել հեռանա՞լ։

-Հայաստանում ձևավորել անցումային, ժամանակավոր ազգային կառավարություն։ Այնպիսի կառավարություն, որը հակաճգնաժամային ծրագրով ի վերջո երկիրն այս վիճակից կհանի՝ համակարգային փոփոխություններ կատարելով թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության մեջ, զուգահեռաբար անցումային արդարադատությամբ մաքրել երկիրը, նոր Սահմանադրություն, նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք ընդունելով։ Իսկ վերջում իհարկե արտահերթ ընտրություններ։

-Իսկ այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեցինք ընտրություններին։

-Մենք  հայտարարել ենք, թե ինչու ենք մասնակցել ընտրություններին։ Ուրիշ տարբերակ մեզ թողնված չէր, մենք ընտրությունները հնարավորինս օգտագործեցինք մեր հետագա գործունեությանը նպաստելու համար։

-Այս փուլում ո՞ւմ հետ եք պատկերացնում համագործակցությունը։

-Բոլոր այն շրջանակների, որոնք կհամախմբվեն ակնհայտ ու միակ ծրագրի շուրջ՝ այն է, ողջամտության, բանականության, արժանապատվության ծրագիրը։

-Խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցությունը կստացվի՞։

-Ավելի շատ Մեքսիկայի որևէ քաղաքական ուժ դրան կմիանա, քան ձեր նշած ուժերը։ Իրականությունից դուրս  քննարկում է, իմաստ չունի դրան անդրադառնալ։

-Պարզապես իրենց նպատակն էլ է իշխանություններին հեռացնելը։

-Մեր նպատակն ուղղակի իշխանություններից ազատվելը չէ։ Ես ասացի, թե որն է մեր նպատակը։ Իսկ այս իշխանություններն ու այդ ընդդիմություն կոչվածը ռուսական կայսրության, այսօր արդեն՝ ռուս-թուրքական պլաններ են սպասարկում։ Պարզապես ամեն մեկը ինքն է ուզում ղեկին։ Ընդդիմություն կոչվածը սպասում է իր հերթին, որ Նիկոլ Փաշինյանին ստիպեն այդ դավաճանական փաստաթղթերը ստորագրի, որից հետո իրենք  փորձեն ժողովրդական ալիք բարձրացնել, դավաճանի պիտակով տապալեն Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանը Ռուսաստանի նահանգ դարձնեն։ Իրենք էլ ծրագրի այդ մասն են սպասարկում, մենք նրանց հետ ի՞նչ կապ ունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում