Tuesday, 19 03 2024
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով

Վերջի սկիզբը. Խորհրդարանի առաջին նիստը

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը օգոստոսի 2–ին մեկնարկեց «Հայաստան» դաշինքի բողոքի ակցիա հիշեցնող գործողությամբ, որն արտահայտվեց նախ դաշինքի ցուցակում գտնվող Գորիսի և Սիսիանի համայնքապետերի լուսանկարներով շապիկներով խորհրդարան գալով, և հետո նրանց խորհրդարանի նիստին մասնակցելու հնարավորություն ապահովելու պահանջով: Հիշեցնենք, որ համայնքապետերը կալանավորված են քրեական գործերի շրջանակում:

Խորհրդարանի երկրորդ ուժի կարգավիճակում գտնվող արմատական ընդդիմություն «Հայաստան» դաշինքը առաջին նիստը ըստ էության ավելի շուտ վերածեց փողոցային, քան խորհրդարանական ակցիայի: Մեծ հաշվով այդ վարքագիծը անսպասելի էլ չէր, քանի որ դաշինքի տարբեր ներկայացուցիչներ, ընդհուպ առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրենց հետընտրական հայտարարություններում տվել են այդպիսի սպասումների առիթներ: Տվյալ պարագայում սակայն խնդիրն այն է, որ խորհրդարանի ընդդիմության այդօրինակ վարքագիծը Հայաստանում ոչ թե բարձրացնելու, այլ իջեցնելու է քաղաքական բովանդակային պատասխանատվության նշաձողը, ինչով արմատական ընդդիմությունը այլ բան, քան հերթական «նվերը» գործող քաղաքական մեծամասնությանը, չի անելու: Մյուս կողմից սակայն, հակառակ պարագայում, «Հայաստան» դաշինքը և նրան միացած «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է նախ ինքը հայտնվեր քաղաքական բովանդակային պատասխանատվության տակ, որպեսզի դրա տակ դներ նաև գործող մեծամասնությանը: Իսկ այդ հանգամանքը առաջին հերթին ենթադրում է բովանդակային պատասխանատվություն այսօր գերհրատապ՝ արցախյան հարցի հետագա իրողությունների և զարգացման միտումների համար, դիրքորոշում, որը մի կողմից առարկայորեն հասկանալի է լինելու ընտրողի համար, մյուս կողմից ստիպի սեփական դիրքորոշում արտահայտել գործող իշխանությանը: Եթե խորհրդարանի աշխատանքը մեկնարկեր հենց դրանով, ապա դա կարող էր լինել ուժեղ մեկնարկ, անգամ այդօրինակ բողոքի ակցիայի տրամաբանությամբ ուղեկցվող: Սակայն, ուժեր, որոնց առաջնորդները իրենց իշխանության տարիներին անգամ չեն ստանձնել Արցախի հարցում առարկայական, բովանդակային և հայեցակարգային պատասխանատվություն հանրության առաջ, և դրսում սպասարկել են այն, ինչ ներսում հայտարարել են անսակարկելի, ընդդիմության կարգավիճակում հազիվ թե գնան քաղաքական բովանդակային պատասխանատվության ճանապարհով:

Ավելին, այդօրինակ մեկնարկը թերևս վկայում է, որ առաջնորդները խորհրդարանական հարթությունը դարձնելու են ընդամենը իրենց քաղաքական այդ կարճաժամկետ նախագծերը այսպես ասած «լուծարման» տանելու ճանապարհով: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ունեն դրա համար իրենց առանձին պատճառները, սակայն երկուսի համար էլ «դաշինքները» ըստ էության կատարել են իրենց գործը և այժմ խնդիրը այդ ձևաչափերը սահուն կերպով դեպի «ապամոնտաժում» տանելն է: Բուն խնդիրն այն է, որ այդ գործընթացը Հայաստանը կարող է տանել դեպի քաղաքական դեգրադացիայի նոր փուլ, ինչը կթուլացնի պետության դիմադրունակությունը այդ թվում առաջին հերթին արցախյան հարցում: Սակայն, այդ հանգամանքը դժբախտաբար Հայաստանի այսպես ասած ներքաղաքական օբյեկտիվ պատկերն է, որ արտացոլվել է հունիսի 20-ի ընտրությամբ, և թե այդ ընտրությունը, թե դրա արդյունքի հիմքով խորհրդարանի առաջին նիստը ակնառու ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքական դիմադրունակության հարցի երկարաժամկետ և խորքային լուծումները խորհրդարանից դուրս են և հանրային-քաղաքական գերխնդիրը այդ լուծումները գտնելը, մշակելն ու կապիտալիզացնելն է, որը պահանջելու է համառ աշխատանք, համբերատարություն:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում