Տոկիոյում շարունակվող Օլիմպիական խաղերում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 քաշային կարգի վիճակահանությունը:
Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում կմրցի հունգարացի Կորբաշի Բալինտի հետ:
Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում մեր ըմբիշը կմրցի Հան Սու(Հարավային Կորեա) – Մոհամեդ Էլսայեդ(Եգիպտոս) զույգի հաղթողի հետ: