Friday, 19 07 2024
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ալիևի համար Թրամփի վերադարձը բարիք է. խաղադրույքն այդ սցենարի վրա է
Փոխվարչապետ Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ
Աղմուկ եւ հայ-բրիտանական հանդիպում «տաք հետքով»
Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ
20:30
Սլովակիան և Ուկրաինան քննարկել են ռուսական նավթի մատակարարումների սահմանափակումների հարցը
Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա
«Երկու աթոռ» այլևս չկա. աթոռը մեկն է, և այն Արևմուտքում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայ Դատի Շւեդիայի յանձնախումբը դատապարտել է Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների եւ դիւանագէտների այցը Շուշի քաղաք

Շւեդիայի Հայ Դատի յանձնախումբը նոյն երկրի արտաքին գործերի նախարարին յղած մի նամակով դատապարտել է 2021 թ. յուլիսի 9-10-ը Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների եւ դիւանագէտների այցը Լեռնային Ղարաբաղ՝ Արցախի գրաււած հայկական Շուշի քաղաքը, որին մաս է կազմել նաեւ Շւեդիայի դեսպան Կամիլ Քրիստիանը:

Նամակի մէջ Հայ Դատի յանձնախումբը նշել է, որ՝ «Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպւած այս քարոզչական շրջագայութեանը միանալու շւեդ դիւանագէտի որոշումը ցաւալի արարք է:

«Հայ Դատի յանձնախումբը այն կարծիքի է, որ Շւեդիայի պետութիւնն այս ակտի միջոցով հաստատում է Լեռնային Ղարաբաղի, Արցախի եւ Շուշիի օկուպացիան եւ այդպիսով օրինականացնում այդ տարածքներում տեղական հայ բնակչութեան դէմ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնները»,- գրւած է նամակում:

Նամակի մէջ յատուկ շեշտւել է, որ Թուրքիայի Զինւած ուժերով եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներով՝ Ադրբեջանի Զինւած ուժերը 2020 թւականի աշնանը այսպէս կոչւած «44-օրեայ պատերազմի» ընթացքում դիտաւորեալ ոչնչացրին Շուշիի քաղաքացիական ենթակառոյցները եւ երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի Մայր տաճարը:

Նամակի մէջ յատուկ շեշտւել է, որ Թուրքիայի Զինւած ուժերով եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներով՝ Ադրբեջանի Զինւած ուժերը 2020 թւականի աշնանը այսպէս կոչւած «44-օրեայ պատերազմի» ընթացքում դիտաւորեալ ոչնչացրին Շուշիի քաղաքացիական ենթակառոյցները եւ երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի Մայր տաճարը:

«Այս կործանարար պատերազմի արդիւնքում թուրք-ադրբեջանական պետութիւնների կողմից տանդեմում, դարաւոր հայկական Շուշի քաղաքն այժմ ենթարկւել է էթնիկական ամբողջական զտումների եւ զրկւել իր բնակչութիւնից՝ հայերից»:

Շւեդիայի Հայ Դատի յանձնախմբի նամակում շեշտաւորւելով այն հարցը, որ ԵԱՀԿ-ի կողմից տարւող բանակցութիւնների երկու հիմնարար սկզբունքներից՝ ուժ չկիրառելը եւ մարդու ինքնորոշման իրաւունքը խախտւել են Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում, նշւել է, որ «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահութիւնը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանները Բաքւում հրաժարւեցին մասնակցել այս ուղեւորութեանը՝ յստակ պատգամ փոխանցելով, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը դեռ լուծւած չէ»:

Նամակում նշւել է, որ ըստ երեւոյթին Շւեդիան, որը նախագահում է ԵԱՀԿ-ն, ընդունելով Շուշի ուղեւորութեան հրաւէրը դարձաւ հակամարտութեան կողմ՝ Ադրբեջանի աւտորիտար ռեժիմի քարոզչական արշաւի մասնակիցը, եւ նոյն երկրի դեսպանը ամբողջովին անտեսեց հետեւեալ երկու հիմնական փաստերն ու խարխլեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը՝ գտնելու Ղարաբաղեան հակամարտութեան տեւական, խաղաղ եւ արդար լուծում:

Հետեւեալ երկու հիմնական փատերն են՝

1-Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել աւելի քան 200 հայ ռազմագերիների: Այս բանտարկեալները խոշտանգումների են ենթարկւել եւ օգտագործւել որպէս քաղաքական սակարկութեան առարկայ, որը հակասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ստորագրւած 2020 նոյեմբերի եռակողմ զինադադարի հռչակագրում նշւած կէտերին:

2-Ադրբեջանը շարունակում է հրաժարւել միջազգային կազմակերպութիւնների պահանջից, ինչպէս ԻՒՆԵՍԿՕ-ի պարագային, թոյլ տալ այցելել Լեռնային Ղարաբաղի հայկական կրօնական յուշարձանները: Մինչդեռ հայկական կրօնական յուշարձանների պղծման եւ ամբողջական ոչնչացման ապացոյցեր են ի յայտ եկել:

«Վերջապէս ոչ պակաս կարեւոր է 2021 թւականի մայիսից ի վեր ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում գտնւող Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզեր ներխուժման փաստը, առեւանգելով հայ զինւորականներին եւ բռնութիւններ հրահրելով խաղաղ բնակչութեան նկատմամբ: Շւեդիայի հայերը վրդովւած են եւ բացատրութիւն են պահանջում, թէ ինչու Բաքւում Շւեդիայի դեսպանը մասնակցեց Շուշի կազմակերպւած այցին», գրւած է նամակի վերջում:

Շւեդիայի արտաքին գործերի նախարարին Հայ Դատի յանձնախմբի կողմից յղած բողոք-նամակին պատասխանել է նոյն նախարարութեան նամակագրութեան բաժնի համակարգող Վիկտորիա Փիիրէնէն՝ մի նամակով, որի մէջ նշւած է, որ «Շւեդիան այս այցին մաս կազմեց պետական մակարդակով եւ այցը տեղի ունեցաւ այն շրջաններում, որ միջազգային օրէնքի հիման վրայ պատկանում է Ադրբեջանին»:

Նամակի մի այլ բաժնում նշելով, որ Շւեդիան իր կատարեալ աջակցութիւնն է յայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ կողմերի միջեւ խաղաղ եւ կայուն կարգավիճակ եւ փոխվստահութեան մթնոլորտ իրականացնելու գործընթացին, յստակեցւած է՝

«Արտաքին գործերի նախարարութիւնը բազմիցս շեշտել է մարդասիրական իրաւունքի հասանելիութեան եւ բանտարկեալների ազատ արձակման կարեւորութիւնը»:

Մարդկային իրաւունքների եւ ժողովրդավարութեան ջատակով հանդիսացող եւրոպայի կարեւոր ներկայացուցիչը անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, պատերազմի հետեւանքով գերեվարւածների ճակատագիրը եւ մարդկային տարրական իրաւունքը՝ բնակւել այն հողում ուր մարդիկ ծնւել, ապրել ու արարել են:

Շւեդիայի ԱԳ նախարարութիւնը աչք է փակում նաեւ այն իրողութիւնը, որ Շուշին երբեւէ չի եղել Ադրբեջան կոչւող պետութեան տարածքում:

Շուշին մշատպէս եղել է նախկին ԼՂԻՄ-ի, ապա նաեւ՝ Արցախի Հանրապետութեան կազմում:

Իսկ Արցախի Հանրապետութեան ապագայ կարգավիճակի հարցը եղել եւ շարունակում է մնալ աւելի քան 20 տարի, ԼՂ հակամարտութեան վերաբերեալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքոյ անց կացւող բանակցութիւնների օրակարգի կարեւորագոյն հարցերից մէկը:

Շւեդիայի Հայ Դատի յանձնախումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում