Monday, 15 07 2024
Ազգային փոքրամասնությունների մասին օրինագիծը քննարկվել է պետական մարմինների և շահառուների միջև
Երկրաշարժ Հայաստանում
11:15
«Գաղտնի ծառայությունը» ֆանտաստիկ գործ է արել. Թրամփ
11:00
Բայդենն ամերիկացիներին կոչ է արել զսպել կրքերը
10:45
«Հրաշք է տեղի ունեցել»․ Թրամփ
Բավարարվել է Գերմանիայի միջնորդությունը. մեղադրվող հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Իսպանիայի հավաքականի հաղթանակը
10:10
Հայտնի են Եվրո-2024-ի լավագույնները
Ինչքան էլ երդվենք, որ մոռացել ենք թուրքերի հանցանքը, էլ ավելի է «զռում», որ չենք մոռացել
09:45
Արգենտինայի հավաքականը՝ Ամերիկյան գավաթի հաղթող
Բանակի բարձրաստիճան մակարդակում կարծում եմ դեռ շարունակում են տեղեկություն տրամադրել Ռուսաստանին
Հրդեհ՝ Դսեղի ռեստորաններից մեկում
Արտահանումը դեպի ՌԴ նվազել է 20 տոկոսով, դեպի ԵՄ՝ 25. ներմուծումը ևս որոշ ուղղություններով նվազել է
Սպասվում է կարճատև անձրև
08:30
Իսպանիայի հավաքականը` Եվրո-2024-ի չեմպիոն
08:15
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Հայկական «քաղաքական» խոսույթի դիստրոֆիան
00:00
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսել ծովում
23:45
Բայդենը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թրամփի անվտանգությունն ապահովելու համար
23:38
Մելանյա Թրամփը դիմել է ամերիկացիներին ամուսնու դեմ մահափորձից հետո
Նեթանյահուն՝ Թրամփի նկատմամբ մահափորձի մասին
Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների դադարեցման մասին
22:45
Մալայան վագրը անհետացման եզրին է կանգնած
ԼՂ հայերի իրավունքները Թեհրանը պաշտպանում է. սա զայրացրել է Բաքվին, որ բոլորովին այլ հույսեր ուներ
Պեկին-Լոնդոն նախագիծը խաղի մեջ է մտնում. այն համամոլորակային նշանակություն կունենա
Կրակոցը մեծացրեց Թրամփի շանսերը. եթե ընտրվի, «չարի մարմնացում» չի լինի. Ուկրաինան զինողներից էր
21:45
«Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը նողկալի է»․ Շոլց
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա 2 տուժած
Լոռու մարզի Սարամեջ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։

Թույլ մի՛ տվեք, որ մեզանից խլեն մեր զենքը. Պետական կամերային երաժշտական թատրոն

Մեծարգո Պարոն վարչապետ, Նիկոլ Փաշինյան, Ձեզ ուղղված մեր բաց նամակն ուզում ենք սկսել Բերտոլդ Բրեխտի խոսքերով. «Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույնին՝ երկրի վրա ապրելու արվեստին»:

Մենք՝ մեր պատմության բոլոր ժամանակահատվածներում ունեցել ենք հային ու հայկականը պահելու և պաշտպանելու խնդիր: Առանց պետության ու պետականության, զենք ու զորքի, կռվել ու հաղթել ենք մեր մշակույթով՝ հայ արվեստի բոլոր տեսակները ծառայեցնելով Հայաստան երկրի վրա ապրելուն: Մեր երկրի համար այսքան ճակատագրական ու բախտորոշ ժամանակահատվածում շատ կարևոր է, որ մեր թիկունքն ամուր լինի: Ամուր՝ ոգով ու կամքով:

Թիկունք, որը կոփվում է արվեստի և մշակույթի միջոցով: Այսօր փորձ է արվում խարխլել այդ թիկունքի ամրությունը: Փորձ է արվում փակել հայ մշակույթի օջախ՝ թատրոն: ԿԳՄՍՆ պատրաստվում է միավորել Երևանի պետական կամերային երաժշտական ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնները՝ հիմնվելով մեկ ընդհանրության՝ անվանումներում առկա երաժշտական բառի վրա:

2 թատրոնների միավորման արդյունքում շենքը կտրամադրվի Պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես փորձատեղի։ Հետպատերազմյան մեր երկրի համար թատերական միավորի ոչնչացումը որևէ դրական արդյունք չի կարող ունենալ: Սա թիկունքից հարված է մեր երկրին ու անվտանգությանը, քանի որ ապագա զինվորն ու սահմանապահը հենց թատրոնում, թանգարանում ու համերգասրահում է դառնում հայկականի կրողն ու անձնուրաց պաշտպանը:

Մշակութային օջախները չե՛ն կարող լինել ավելորդ, չե՛ն կարող լինել շատ և բեռ պետության համար, դրանք օդ ու ջրի պես անհրաժեշտ են առողջ, ուժեղ և կայացած հասարակություն կրթելու և ձևավորելու համար: Հատկապես այն դեպքերում, երբ չունեն հանդիսատեսի պակաս, պարտաճանաչորեն կատարում են իրենց հարկային պարտավորությունները և տարին տարվա վրա հանդես են գալիս նոր ասելիքով:

Պետական կամերային երաժշտական թատրոնն այս չափանիշերով աշխատող միավոր է և պարզապես անհասկանալի է այս տեսակ կառույցի հետ նման կերպ վարվելու շարժառիթները: Պետություն, մշակույթ, բանակ այս եռամիասնությունն է, որ պիտի մեր երկրի ապագան ավելի անվտանգ ու լուսավոր դարձնի: Տարիներ շարունակ հայ մշակույթի զարգացման գործում իրենց անուրանալի վաստակն ու ներդրումն ունեցած բազմաթիվ արվեստագետներ այսօր ակնկալում են Ձեր աջակցությունը:

Պետական կամերային երաժշտական թատրոնը, որն իր գործունեության 32 տարիների ընթացքում վաստակել է իր հավատարիմ հանդիսատեսի սերն ու վստահությունը, պետք է ապրի ու ստեղծագործի իր տանը:

Թույլ մի՛ տվեք, որ մեզանից խլեն մեր զենքը:

Հ․ գ․ Հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը չի ձեռնարկում նախապես պլանավորած բողոքի ակցիաները՝ էլ առավել չսրելու համար երկրում արդեն իսկ լարված իրավիճակը։ Մենք լիահույս ենք, որ ԿԳՄՍՆ հարցին կվերաբերվի նույն տրամաբանությամբ և սահմանային լարվածությամբ հարկադրված մեր լռությունը չի օգտագործի՝ որպես պատեհ ժամանակահատված ու առիթ 2 թատրոնների անընդունելի ու անհասկանալի միավորումն օր առաջ իրականություն դարձնելու համար։ Սա կլինի հարված թիկունքից, ինչը որևէ բարոյական բացատրություն չի կարող ունենալ։

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում