Այսօր՝ օգոստոսի 2-ին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրեց հունահռոմեական ըմբիշ 77 քաշային Կարապետ Չալյանին, ով 1/8 եզրափակիչում մրցագորգ դուրս եկավ 24-ամյա ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովի հետ։
Առաջին մրցափուլը ավարտվեց 3։0 հօգուտ Կարապետ Չալյանին։
Հայ մարզիկը 6։0 հաշվով հաղթեց ուզբեկ ըմբիշին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Լեյվա Եպես Ալեքսանդր Չեխիկին զույգի հաղթողի հետ։