Դանիացի յութուբեր Ալբերտ Դիրլունդը տեսահոլովակի նկարահանման ժամանակ ընկել է ժայռից Իտալական Ալպերում, գրում է New York Post-ը:
20-ամյա բլոգերը սայթաքել է և պատահաբար ընկել Վալ Գարդենի Սեչեդա լեռան լանջից՝ մոտ 200 մետր բարձրությունից: Փրկարարներին չի հաջողվել օգնել տղամարդուն, նա տեղում մահացել է:
Ալբերտ Դիրլունդը YouTube-ում ունեցել է շուրջ 175 հազար բաժանորդ, իսկ Instagram-ում՝ ավելի քան 200 հազար: