Բոստոնի Հյուսիս-Արևելյան համալսարանի մասնագետները աշխատանքներ են տանում, այսպես կոչված, «ռոբոտ ձեռքերի» կատարելագործման ուղղությամբ:
Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս այդ ձեռքերին տեղաշարժել հեշտ ջարդվող առարկաները: Գիտնականները ենթադրում են, որ ռոբոտ ձեռքերը ապագայում վիրաբույժներին հնարավորություն կտան հեռահար վիրահատություններ կատարել: Այս մասին հայտնում է TechXplore.com -ը:
Հյուսիս-Արևելյան համալսարանի ծրագիրը նպատակ ունի հեռակառավարմամբ աշխատող «ռոբոտ ձեռքեր» ստեղծել:
Գիտնականներն ուզում են հրաժարվել ծանր շարժիչներից, որոնք սովորաբար տեղադրվում են ռոբոտներում: Փոխարենը նրանք տեղադրել են երկու մարտկոցներ: Սա հնարավորություն է տալիս «ռոբոտ ձեռքերին» ավելի թեթև լինել:
Մասնագետների կարծիքով «ռոբոտ ձեռքերը» կարելի է կիրառել նաև ականազերծման գործում: