Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Իշխանության այդ գաղափարը հակասում է ժողովրդավարական և միջազգային ընդունված բոլոր ստանդարտներին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

 Ինչպես եք գնահատում հայհոյանքը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ընդհանրապես, կա՞ր նման նախագծի անհրաժեշտություն, թե ոչ:

Ոչ թե անհրաժեշտություն, այլ նաև նման նախագծի իմաստ չեմ տեսնում: Կարծում եմ, որ Հայաստանում այն հայհոյողներին, որոնց հասցեագրված է քրեական օրենսգրքում այս փոփոխությունը, գեներացվում է հենց քաղաքական վերնախավի կողմից՝ և իշխանական, և ընդդիմադիր: Եթե դրա դեմ ցանկանում են պայքարել մեր խորհրդարանականները, ապա բավարար էր, որ իրենք ընդամենը փոխեին իրենց վարքագիծը, որի արդյունքում, ես կարծում եմ՝ հայհոյանքի ծավալը կնվազեր: Իսկ դրա դեմ պայքարել օրենքներով, բայց շարունակելով նույնպիսի քաղաքական վարքագիծ դրսևորել, ինչպես մեր քաղաքական վերնախավն է դրսևորում, անիմաստ է դարձնում այդ նախագիծն ընդհանրապես:

Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում այս փոփոխությունը:

Որքան հասկանում եմ, նպատակն այն է, որպեսզի ավելի բարենպաստ տեղեկատվական միջավայր ձևավորվեն իրենց համար, իրենք պաշտպանվեն հակառակորդների կամ լրագրողների քննադատությունից, վիրավորանքից կամ սադրիչ գործողություններից՝ որքան հնարավոր է օգտագործելով իրավական մեխանիզմներ: Բայց նորից եմ կրկնում, որ եթե դա է նպատակը, ես չեմ կարծում, որ այս օրինագիծը դրան կնպաստի, մանավանդ որ ինքը՝ գաղափարը, հակասում է  ժողովրդավարական և միջազգային ընդունված բոլոր ստանդարտներին, քանի որ ենթադրում է, որ հանրային դեմքերի պաշտպանվածությունը  ավելի բարձր մակարդակի վրա է, քան այլ քաղաքացիների, այն դեպքում երբ քաղաքակիրթ երկրներում հակառակն է: Հանրային գործիչները պետք է ավելի հանդուրժող լինեն իրենց ուղղված ցանկացած տհաճ գնահատականների նկատմամբ: Ինձ համար նաև խիստ կասկածելի է, թե ինչու նախորդ քննարկումներին հակառակ, երբ խոսքը հիմնականում պետական պաշտոնյաների պաշտպանվածության ավելի բարձր մակարդակի մասին է, ի վերջո, ընդունված փոփոխություններով ներառված են նաև լրագրողական, հրապարակախոսական, հասարակական գործունեությամբ զբաղվող մարդիկ: Որովհետև ես շատ քիչ եմ լսել, որ այդ կատեգորիաների ներկայացուցիչները երբևէ պահանջեն պաշտպանվածության ավելի բարձր աստիճան, քան այլ քաղաքացիները: Փաստորեն առանց հասարակության այս մասի հետ քննարկումների վերցրել ու նրանց մի շարքում են դասել քաղաքական գործիչների ու հանրային ծառայողների հետ: Ես այստեղ տեսնում եմ ցանկություն քողարկել իրական մտադրությունները, որ հենց իշխանական շրջանակների ներկայացուցիչներին են ուզում պաշտպանել: Այսինքն ընդլայնել են պաշտպանվող կատեգորիաների ցանկը, որպեսզի չստացվի, որ հիմնական նպատակը շատ նեղ քաղաքական հարցեր լուծելն է:

Շատերը հարցադրում են անում, թե արդյոք «կապիտուլյանտ», «հողատու», «իդիոտկա» բառերը մտնում են այդ պատասխանատվության ինստիտուտի մեջ, թե ոչ: Ընդհանրապես, այդ սահմանները հե՞շտ է լինելու գծել:

Հայհոյանքը սահմանելու խնդիրը մնում է: Մենք շատ լավ հասկանում ենք, որ տարբեր համատեքստերում նույն բառը կարող է և հայհոյանք լինել, և չլինել: Մենք շատ լավ հասկանում ենք, որ միջազգային իրավական պրակտիկայում որևէ հանրային դեմքի, այդ թվում լրագրողի կողմից սադրիչ արտահայտություններ կիրառելը կամ սադրիչ հարցեր տալը պրոֆեսիոնալ  գործունեության կարևոր մաս է, մանավանդ, եթե խոսքը քաղաքական թեմաների մասին է: Այդ սահմանը գծել, թե երբ է դա արդարացված սադրանք է, երբ է անիմաստ, անբովանդակ հայհոյանք, շատ դժվար, նույնիսկ ես կասեի անիրականանալի, անհնարին բան է: Բնականաբար, դա ռիսկեր է առաջացնում, որ դատական պրակտիկայում կլինեն ընտրողական և ոչ արդար լուծումներ և որոշումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում