Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան։ Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկեց և որոշեց բարձրացնել քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքային միավորների դրույքաչափերը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Գալաջյանի և Լևոն Հովհաննիսյանի հետ: