Tuesday, 19 03 2024
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել

Այդ երկու ուժերի խորհրդարան հայտնվելը ևս հետևանք է այս պատերազմի․ միամտություն կլինի նրանցից ինչ-որ դրական բան սպասել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռուբեն Մեհրաբյանը

Պարոն Մեհրաբյան, իշխանությունը որոշել է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։ Այդպիսի հանձնաժողովի անհրաժեշտություն կա՞ր, թե ոչ։ Արդյոք կարո՞ղ ենք ունենալ պատերազմի ամբողջական հանգամանքները՝ հաշվի առնելով արտաքին գործոնները։

-Իհարկե, այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի սանձազերծման փաստով, այն ընթացքով, որը տեղի ունեցավ և այն արդյունքներով, որոնք արձանագրվեցին, այստեղ մութ տեղերը շատ են, և հենց այսպես փուլ առ փուլ՝ հետաքննություն, հետազոտություն խիստ անհրաժեշտություն կար այսպիսի հանձնաժողովի։ Եվ, կարծում եմ, հանձնաժողովի ստեղծման այս որոշումը, որը անվերապահորեն ողջունելի է, գալիս է այս հարցերը լուծելու։ 21-րդ դարում որևէ տեղեկատվություն թաքցնելը, այնուամենայնիվ, անհեռանկարային գործ է։ Բայց այս ողջ տեղեկատվության հետ, այո՛, համակարգային աշխատանք է անհրաժեշտ։ Եվ սա նաև անհրաժեշտ է այս ողջ ընթացքից և արդյունքներից դասեր քաղելու առումով։ Այդ դասերը, այո՛, պետք է անցնեն նաև մեր պատմության դասագրքեր, մեր ռազմական ուսումնական հաստատությունների դասագրքեր, և այո՛, մենք այդ ամենից դաս պետք  քաղենք, և այդ սխալները, որոնք թույլ են տրվել անցյալում, ապագայում պետք է ծառայեն մեր ուժեղացմանը, և հանձնաժողովը հենց դրան է ուղղված։

-Այն խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որոնց որոշ ներկայացուցիչներ պատերազմի մասնակից են եղել, նրանք կօգնե՞ն, թե կխանգարեն այս հանձնաժողովի աշխատանքներին։

-Ես նրանցից որևէ լավ բան չեմ սպասում։ Նրանց՝ խորհրդարան հայտնվելը ևս հետևանք է այս պատերազմի, և իհարկե, միամտություն կլինի նրանցից ինչ-որ դրական բան սպասել, որովհետև այդ ուժերն այս հետպատերազմական, մինչընտրական ութ ամիսների ընթացքում արել են մի բան, որը մեզ բերում է հետևյալ գնահատականի, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի դեմ սկսվեց ութամսյա հիբրիդային պատերազմ։ Եվ այդ հիբրիդային պատերազմում այդ մարդիկ եղել են ոչ թե իրենց երկրի հետ, այլ իրենց երկրի դեմ։ Սա է հարցը։

-Այս տեսակ հանձնաժողովների արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում։ Հետագա ընթացքի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, օրինակ, մեղավորիներին  պատասխանատվության կանչելու իրավասություն չունի այս հանձնաժողովը։

-Եթե փաստահավաք գործունեության արդյունքում ի հայտ են գալիս հանցակազմ պարունակող փաստեր, պետությունն էլ դրա համար է, որ այդ ամենը հետաքննի և դրան տա քրեաիրավական գնահատական։

-Հանձնաժողովի մեջ կներառվեն նաև արտախորհրդարանական ուժերը։ Այդ դեպքում ավելի արդյունավետ կարո՞ղ է լինել աշխատանքը։

-Ընդհանրապես այս ապագա հանձնաժողովի գլխավոր շահառուն ՀՀ քաղաքացին է, այսօր ապրող, վաղը ծնվող քաղաքացին, և այստեղ արտախորհրդարական ուժերը մասնակցություն պետք է ունենան, նաև պետք է մասնակցեն հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հանրությունը, և այս ամենը պետք է հետաքննվի առանց քաղաքական շահարկումների, և իհարկե հանձնաժողովի ապագա գնահատականները պետք է հիմնվեն բացառապես փաստերի վրա, այսինքն՝ այս հանձնաժողովի կարևորագույն ուղղությունը փաստահավաք գործունեությունը և առաքելությունն է։ Եվ այստեղ ,այո, ընդգրկելով արտախորհրդանական ուժերին, ՀԿ-ներին. պատերազմի մասնակիցներին, միայն օգուտ է բերելու գլխավոր շահառու հասարակությանը։ Եվ այդ հանձնաժողովը պատշաճ կերպով կաշխատի։ Մեր կուսակցության ղեկավար մարմինը հանդես եկել է հայտարարությամբ, որտեղ իր պատրասակամությունն է հայտնել ամենաակտիվ մասնակցությունը ունենալ այդ գործունեությանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում