Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 22․804 դեպք, հաղորդում է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Ընդամենը մեկ օրում կորոնավիրուսային բարդությունների հետևանքով 789 մարդ մահացել, 17․271 մարդ ապաքինվել:
Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 6․288․677, համաճարակի սկզբից գրանցվել է մահվան 159․352 դեպք, ապաքինվել է 5․625․890 մարդ:
Հուլիսի 30 -ին ՌԴ վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ Ռուսաստանը պետք է արագացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումները, որպեսզի կանխի երկրում աշնանը նոր դեպքերի աճը: