Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Եվրամիության 2,6 միլիարդի գլխավոր հարցը

Հայաստանի համար Եվրամիության ֆինանսական օժանդակության փաթեթի կարևորության մասին չեն խոսում միայն ալարկոտները, կամ խոսում են նույնիսկ նրանք: Իհարկե խոսում են տարբեր կերպ, օրինակ կան որոշակի ուժեր, որոնք փորձում են այդ փաթեթը ներկայացնել իբրև «մեծ դավադրություն», դրանում տեսնելով իրականում հայաստանյան համակարգային պատկերում սեփական «կորպորատիվ» դիրքերի չեզոքացման վտանգ: Սակայն, այս պարագայում խոսակցության առարկան այդ ուժերն ու նրանց դիրքերը չեն, հատկապես նկատի ունենալով այն, որ թե այդ ուժերը, թե դիրքերը, այլևս չափից լավ տեսանելի են ու հասկանալի: Տվյալ պարագայում առանցքային հարցը թերևս այլ է:

Անցնող մոտ երկու տասնամյակի ընթացքում, երբ Հայաստանի ու եվրոպական կառույցների հարաբերությունը մտավ որոշակիորեն ինստիտուցիոնալ փուլ, Հայաստանը ամենատարբեր խողովակներով՝ քաղաքացիականից մինչև պետական կառավարման, ստացել է հարյուրավոր միլիոն եվրոյի տարաբնույթ աջակցություն: Տարիներ շարունակ փողեր են ծախսվել թե քաղաքացիական դաշտում նոր որակի ինստիտուտներ ձևավորելու, թե պետական կառավարման համակարգի շրջանակում ռեֆորմացիա իրականացնելու համար: Եվ, բնականաբար հարց է առաջանում, թե ու՞ր է դրա արդյունքը, կամ ո՞րն է դրա խորքային արդյունքը, կա՞ դրա խորքային հետք: Տարբեր անվանումներով հետքերը իհարկե առկա են, ընդ որում բավականին տպավորիչ անվանումներով: Ավելին, Հայաստանում կառավարող քաղաքական ուժերից մեկը նույնիսկ դարձել է Եվրամիության ամենամեծ կուսակցության՝ ԵԺԿ անդամ: Այդ ամենը սակայն Հայաստանում ամրացրել է ոչ թե համակարգային արդիականացումն ու հասարակական տիրույթում արդիական, սթափ, առաջադեմ արժեհամակարգի խորացումը, այլ համակարգային ինքնախաբեությունը: Ընդ որում, այդ համակարգային ինքնախաբեության մաս է կազմել թերևս նաև Եվրոպան, համարելով գուցե, թե Հայաստանում կա ինտեգրացիայի էֆեկտիվ գործընթաց և դրա համար ծախսվող փողը հասնում է իր նպատակին:

Գործնականում սակայն, իրենց նպատակները սպասարկել են բյուրոկրատիայի երեք բևեռներ՝ Հայաստանի պետական-քաղաքական բյուրոկրատիա, Հայաստանի «քաղաքացիական բյուրոկրատիա», ու Եվրաբյուրոկրատիա, այդ թվում Հայաստանում ներկայացված կառույցների ղեկավարներ կամ այլ պաշտոնյաներ: Եվ մեծ հաշվով տարիներ շարունակ տեղի է ունեցել ֆինանսական մեծ հոսք, որի խորքային էֆեկտիվության խնդրի հանդեպ զանազան պատճառներով անտարբեր են եղել բոլորը, թե ֆինանսավորողը, թե ֆինանսավորման հասցեատերերը: Լուծվել են ընդամենը խմբային, կոնյուկտուրային հարցեր, անշուշտ առանձին բացառություններով, երբ իսկապես արվել է կարևոր գործ այս կամ այն ոլորտում նոր որակի բարձր ստանդարտներ սահմանելու ուղղությամբ: Պարզապես, ի տարբերություն Հայաստանի պետական բյուջեի ծախսի ոչ էֆեկտիվության հանդեպ հանրային վերաբերմունքի, եվրոպական բյուջեից արվող ծախսի ոչ էֆեկտիվության հանդեպ Հայաստանում չի եղել մեծ ուշադրություն, քանի որ դա այսպես ասած եվրոպացի հարկատուի հոգսն էր, որի համար էլ Հայաստաը փոքր կետ էր: Այդպիսով, երբ խոսում ենք Հայաստանի համար մոտ 2-2,5 միլիարդեվրոյի փաթեթի հնարավորության մասին, ապա շատ կարևոր է, որպեսզի մինչ փողի Հայաստան գալը առարկայական խոսակցություն ծավալվի նաև այդ փողի ծախսի էֆեկտիվության շուրջ, որպեսզի այդ փողը Հայաստանում թողնի հետք ոչ միայն զուտ սոցիալ-տնտեսական բարեկեցության, այլ նաև հասարակական համակեցության խորքային արդիականացման, Հայաստանում համակեցության իսկապես բարձր ստանդարտի ներդրման առումով: Այստեղ անշուշտ անելիքը բոլորի դաշտում է, կառավարությունից մինչև հասարակություն, և իհարկե՝ եվրոպական կառույցները, որոնք Հայաստանում ունեն նկատելի թարմության և կրեատիվի անհրաժեշտություն, սկսած գործընկերների մակարդակից, մինչև գործունեության մեթոդաբանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում