Տոկիոյի օլիմպիական խաղերում հունա-հռոմեական ըմբիշ Արմեն Մելիքյանը պարտվեց քառորդ եզրափակչում:
Մեր մարզիկը 4:8 հաշվով զիջեց ուկրաինացի Թեմիրովին։ Վեջինիս եզրափակիչ դուրս գալու դեպքում Մելիքյանը հնարավորություն կստանա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։
1/8-րդ եզրափակչում Մելիքյանը դժվարին հաղթանակ էր տարել իրանցի Նեժաթիի նկատմամբ եւ ուկրաինացի ըմբիշին հաղթելու դեպքում կապահովեր առնվազն բրոնզե մեդալ։