Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը ՝ Քերրին, հայտարարել է, որ երեխայի է սպասում։ Այս մասին հայտնում է Sun թերթը։ Պարբերականի տվյալներով ՝ Քերի Ջոնսոնը ուրախ լուր է հայտնել Instagram-ի իր բաժանորդներին։
Նա նաև հայտնել է, որ մինչ այս հղիությունը նա հղի է եղել և վիժել է։ Փոքրիկը Ջոնսոնների երկրորդն երեխան է լինելու։
«Ես երջանիկ եմ կրկին հղի լինելու համար, բայց միևնույն ժամանակ շատ հուզված եմ։ Ծննդաբերության թեման կարող է շատ ցավոտ լինել շատերի համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Instagram-ի նման հարթակներից դատելով, թվում է, որ ամեն ինչ կյանքում միշտ լավ է ընթանում: Ես խոսել եմ մարդկանց հետ, ովքեր վերապրել են նման կորուստ, և դա օգնել է ինձ», – հրատարակությունը մեջբերում է Բրիտանիայի վարչապետի կնոջ խոսքը:
Քերի Ջոնսոնը հավելել է, որ հույս ունի, որ նման անկեղծ խոստովանությամբ և միաժամանակ ուրախ նորությամբ նա կկարողանա աջակցել նաև մյուս կանանց, որոնք վիժել են և հույս կտա նրանց: