Tuesday, 09 06 2026
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում

Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր ավարտել ապօրինի և չգործող շուրջ 266 կրպակների ապամոնտաժումը

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվել են հուլիս ամսին մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների վերլուծության արդյունքներն ու գնահատականները:
Քաղաքապետը, հիշեցնելով, որ վարչական շրջաններ կատարած աշխատանքային շրջայցերի ժամանակ տրվել են կոնկրետ հանձնարարականներ, ինչպես նաև բնակիչների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տարբեր խոստումներ, հանձնարարել է հետևողական լինել և հնարավոր կարճ ժամկետում լուծում տալ:
Հատուկ ուշադրություն հրավիրելով ֆինանսական մուտքերի վրա` քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք իրականացնել հավաքագրման ցուցանիշներն ապահովելու մասով. «Ապառիկ ունեցող բոլոր տնտեսվարողները պարտավոր են կատարել վճարումները, այլապես հարցը կլուծվի դատական կարգով»,- շեշտել է քաղաքապետը:
Անդրադառնալով կրպակների ապամոնտաժման խնդրին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր ավարտել մայրաքաղաքի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող շուրջ 266 կրպակների ապամոնտաժումը. «Այդ կրպակներում աշխատող սոցիալապես անապահով մարդկանց անպայման պետք է այլընտրանքային աշխատանք առաջարկվի և գտնվի համապատասխան լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել կանաչ տարածքների խնամքի և ոռոգման խնդիրները:
Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան բոլոր վարչություններին հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, հավուր պատշաճի դիմավորելու նպատակով. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները պետք է մեր հատուկ և մշտական ուշադրության կենտրոնում լինեն»,-շեշտել է քաղաքապետը` հանձնարարելով գրենական պիտույքներով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել այդ երեխաներին: Հանձնարարվել է նաև լուրջ ուշադրություն դարձնել դպրոցների բակային և հարակից տարածքների բարեկարգմանն ու խնամքին.«Դրանք պետք է խնամված ու բարեկարգ լինեն ինչպես ուսումնական տարվա առաջին, այնպես էլ տարվա մյուս բոլոր օրերին»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Մեկ անգամ ևս հիշեցնելով, որ սեպտեմբերի առաջին երեք շաբաթները մայրաքաղաքում հայտարարված են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին , կազմակերպություններին և բնակչությանը` գործընթացն առավել զանգվածային և հասցեագրված իրականացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում