Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Օրորոցում չխեղդվելու հրամայականը. Հայաստանի այլընտրանքը

Հայաստանում բավականին նկատելի դինամիկայով հասունանում է հասարակական-քաղաքական մի «դիսկուրս», որի այսպես ասած մեխը Հայաստանի անցումն է անվտանգային-արտաքին քաղաքական համակարգային մի հունից մեկ այլ հուն, որը ձևակերպվում է այլընտրանքի տրամաբանության ներքո: Առերևույթ, ամեն ինչ ոչ միայն տրամաբանական, օրինաչափ, օբյեկտիվ և ընդհուպ կենսական անհրաժեշտություն է, այլ րոպե առաջ թվացող հրամայական: 44-օրյա պատերազմից հետո քանդվել է Հայաստանի անվտանգային երեք տասնամյակի համակարգը: Ընդ որում, քանդվել է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև ակնառու է դարձել դրա քաղաքական անհամարժեքությունը եղած և հասունացած մարտահրավերներին, ընդհանրապես համաշխարհային միտումներին և հեռանկարներին: Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգային ռուսական կամ եվրասիա-ռուսական հովանոցը իրականում պատառոտված է, կամ պարզապես գոյություն չունի, խաբկանք է, իսկ իրականում ոչ թե հովանոց է, այլ եվրասիա-թյուրքական սեղմվող օղակ:

Ըստ այդմ, պետք է ժամ առաջ դեն նետել այդ օղակն ու գտնել նոր լուծումներ, այլընտրանքներ: Բայց, տրամաբանական այդ հրամայականից հետո գալիս է առանցքային հարցը, կապված ինչպեսի հետ: Այդ հարցը իր հերթին բախվում է մի քանի ենթահարցերի: Օրինակ, արդյո՞ք Հայաստանը իր առկա խնդիրներով հանդերձ ունի բավարար այլընտրանքային առաջարկ, որը «հաշվեկշռում» ավելի կչեզոքացնի ռիսկերը, քան կառաջացնի նոր ռիսկեր: Չէ՞ որ պետք է նկատի ունենալ մի նուրբ և առանցքային հանգամանք՝ Ռուսաստանի գործոնը: Ի վերջո, անկասկած է, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի սպասելու կամ հետևելու, թե երբ է Հայաստանը իրեն թողնելու կամ հրելու մի կողմ, կամ երկրորդ պլան, ձեռնամուխ լինելով այլընտրանքի համար տարածություն բացելուն: Չէ՞ որ այդ տարածությունը բացվելու է Ռուսաստանի հաշվին: Իհարկե, դա Հայաստանի հոգսը չէ, այլ Ռուսաստանի: Բայց, դա առերևույթ: Միթե՞ կա ողջախոհ մարդ, որը չի հասկանում, որ Ռուսաստանը Հայաստանի հարցում իր ամբողջ ազդեցությունը գործի է դնելու իր տարածության հաշվին որևէ այլընտրանքի տեղ չզիջելու համար: Իսկ այդ հարցում Ռուսաստանի լծակները մեղմ ասած շատ են, թե արտաքին, թե ներքին: Ըստ այդմ, օրինակ, առաջանում է հարց՝ կտրուկ շարժումներ անելու պարագայում, կարո՞ղ է արդյոք այդպիսի այլընտրանքը Հայաստանի համար արժենալ շոշափելի տարածքներ: Հետո իհարկե միջազգային հանրությունը տասնամյակներ կարող է դատապարտել այդ տարածքների որևէ զբաղեցում, ինչպես, ի դեպ, դատապարտում էին Ադրբեջանի պարագայում, կոչ անելով վերադարձնել շրջանները: Բայց, Բաքուն ի վերջո դա կարողացավ անել միայն ռեգիոնալ պատերազմով: Սակայն, այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանն այլընտրանքի խնդիրները լուծի առանց նոր կորուստների, որոնց մասշտաբն ու ծավալը կարող է լինել անկանխատեսելի:

Ի վերջո, Հայաստանին կարող են նաև այլևայլ տեխնոլոգիական և մեթոդաբանական ճնշումներով պարզապես ավելի խորը թաղել անայլընտրանք ռեժիմում, երբ միակ հույսը կմնա ընդամենը այն, որ ավելի գլոբալ մակարդակում Արևմուտքը կլուծի Ռուսաստանի և Թուրքիայի հարցն ու Հայաստանին կընձեռնվի ազատության նոր պատմական շանս: Բայց, ողջամիտ չի կարող լինել նստել ու այդ շանսին սպասելը: Հայաստանն ինքը պետք է իրենից հասանելիքն անի այդ շանսը մոտեցնելու, այլընտրանքային հնարավորությունը առավելագույնս նվազեցված ռիսկերի միջավայրով ձևավորելու համար: Պարզապես, այլընտրանքի հարցում գրեթե զրոյական միջավայրից հիմնարար քաղաքականություն կառուցելը Հայաստանը պետք է սկսի նախադրյալների, հիմքի, բազայի ձևավորումից: Ու, որպեսզի այդ ամենը «օրորոցում» չբախվի խեղդվելու վտանգին, Հայաստանին պետք է շարժվել հանգիստ, զուսպ, առանց Եվրաատլանտյան գործընկերների, Ֆրանսիայի, ԱՄՆ հանդեպ ունեցած չափազանցված սպասումների և առանց նրանց հետ աշխատանքը Ռուսաստանի հետ բախման տրամաբանության դաշտ բերելու: Այդ իմաստով, բախման, շահերի հակադրությունը իհարկե առանց այդ էլ կա, միևնույն է կա, և ոչ ոք, առավել ևս Ռուսաստանում հիմար չեն՝ դա չնկատելու համար: Բայց, ամբողջ խնդիրն էլ այն է, որ առավել ևս այդ դեպքում Հայաստանից պահանջվում է անկյունները առավելագույնս հարթեցնելու ոսկերչական ջանք: Մենք առանց այդ էլ շատ բան ենք կորցրել, նոր կորուստների ռիսկով ինչ-որ հարց լուծելու համար, առանց այդ հարցի բացարձակ երաշխիքի: Ի վերջո, իհարկե հակառակն էլ կորուստների բացառման երաշխիք չէ, բայց, հենց այդ իմաստով Հայաստանին այսօր առավել քան պետք է դիվանագիտական-քաղաքական ոսկե միջինը, զգայական ծայրահեղությունների փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում