Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 58 մարդ, ևս 140-ը համարվում է անհետ կորած, հայտնում է Ariana News հեռուստաալիքը՝ երկրի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներին հղում անելով, փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Հինգշաբթի գիշերը ուժեղ հեղեղումներ են սկսվել Կամդիշ շրջանի Մեհերդիշ գյուղում: Ավելի վաղ պաշտոնապես հաղորդվել էր 40 մահվան մասին, չնայած տեղական իշխանությունների որոշ ներկայացուցիչներ հայտարարել էին 150 մարդու մահվան մասին:
Աղետի վայրում ավերվել է 150 տուն: