
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3196 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1147 մարդ, մահացել՝ 27 պացիենտ: Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 41.965 թեստավորում։
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 419,534 դեպք։ 382,393 մարդ ապաքինվել է, 5,820 -ը ՝ մահացել:
Պատվաստվածների ընդհանուր թիվը 481 591 է, օրական՝ 16 618 մարդ: