Thursday, 25 07 2024
Նիկոլ Փաշինյանը մեծացնում է արագությունն ու փոխում դիրքը. ո՞վ է հետ մնալու ՔՊ-ում
07:40
Նեթանյահուն առաջարկել է ստեղծել ՆԱՏՕ-ի անալոգը Մերձավոր Արևելքում
«Ժողովրդավարական ուժերի հարթակը»` ԵՄ անդամակցության հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կանցկացնի. «Ժողովուրդ»
Վրաստանը բավականաչափ փորձ ունի, որպեսզի երկիրը չտանի Ուկրաինայի ճանապարհով. Կոբախիձե
Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը
Երևանում 30-ամյա երիտասարդը սպառնում էր ցած նետվել տանիքից. կանխված ինքնասպանության փորձ
Հայաստանը Հնդկաստանից 600 միլիոն դոլարի զենք է գնել
600գ. «Մաիրուխանա», կշեռքներ, կեղծ դոլարներ. բացահայտվել է թմրամիջոցներ իրացնող խումբ
Մեզնից Կովկասի «խորթ զավակի» կերպար են կերտում. Զախարովայի խոսքի տողատակը
Աշխատել է պետք նվնվալու փոխարեն. ինչո՞ւ է այսքան երկար զախարովաների լեզուն
Աջափնյակում առանց հողօգտագործման իրավունքի ապօրինի շինություններ են քանդվել
Վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա վրա. արտառոց դեպք՝ Երևանում
Մենք պարզապես չենք ցանկանում, որ Հայաստանն ընտրի Կիևի ուղին. Պեսկով
Նախընտրական ԱՄՆ. ո՞ր թեկնածուն Հայաստանին «անակնկալ» չի մատուցի
Նորքում հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում
Երևան-Մեղրի ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
22:45
Վաշինգտոնում բողոքի ցույցեր են ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետի ելույթի դեմ
Թրամփի հաղթանակը Նեթանյահուին ձեռնտու է, նրանք նաև ընտանեկան ջերմ կապեր ունեն
Իշխանությունը հանրաքվեն չի մերժել. այս պահին նպատակահարմար չէ՝ անպատասխան շատ հարցեր ունենք
Հայաստանը փորձում է վերականգնել այն, ինչ փլուզել է Զախարովայի ղեկավարը
Երևան-Սևան ճանապարհին մի քանի տոննա շինանյութով բարձված «ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել
Հայաստանի ազգային արտաքին քաղաքական ռազմավարության բացակայության պատճառները
Երևանում 11-ամյա երեխա է «պոլիտրավմա» ախտորոշմամբ հոսպիտալացվել. նրան բակում ծեծել են
Հայաստանը Բելառուս դարձնել երազողների սին հույսերը
«Գայթակղությունը մեծ է ասել՝ «Վեոլիա ջուր», դու ես միակ մեղավորը, բայց դա ճշմարտություն չի լինի»
Ալիևը Բաքվում հաղթանակի զբոսայգի է կառուցում
Փոխնախարարն այցելել է Շիրակի մարզի մի շարք դպրոցներ
ՀՀ քննչական կոմիտեն միջոցներ է ձեռնարկում տեսագրության մեջ պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ
Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացություն թիվ 62202919 քրգործով մաս II
20:50
Լեհաստանում վտանգավոր մանրէով վարակվելու դեպքեր են գրանցվել

Միակ տանելի տարբերակն այն է, որ ոչ թե լինի միջանցք, այլ մենք կառուցենք տարանցիկ ճանապարհ, մենք վերահսկենք

Օրերս «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը իր հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և Թբիլիսիի հետ կապված ծրագրերին։ Հարցին, թե լրամշակվե՞լ է արդյոք Հայաստանի տարածքով Արևմտյան Եվրոպայից Իրան մուլտիմոդալ փոխադրումների նախագիծը, որի շրջանակում մի քանի տարի առաջ ՀԿԵ-ն երկու փորձնական կոնտեյներ էր գործարկել, արձագանքել էր, որ երկու ամիս առաջ հանդիպել է Իրանի երկաթուղիների նախագահի հետ, որը Հայաստան էր եկել ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ. «Անշուշտ, դեռ մի քանի տարի առաջ Դույսբուրգից Թեհրան փորձնական փոխադրում կատարելով՝ մենք մեր գործընկերներին ցույց տվեցինք, որ կոնտեյները կարելի է տեղափոխել՝ փոխելով տրանսպորտի տեսակները և չզիջելով ծովային փոխադրումներին ժամանակի առումով»,-ասել էր Մեյնիկովը։

Այս առումով օգոստոսի 4-ին Հայաստան կժամանի իրանական խոշոր բիզնես ներկայացուցիչը՝ համագործակցության հնարավոր տարբերակները քննարկելու։

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չի կարծում, որ սա Հայաստանին ինչ-որ բան կտա, դրան գումարած Ադրբեջանով նրանք նույն ճանապարհը ունեն։

«Դրական լուրջ փոփոխություն այս ամենում չեմ տեսնում, որևէ ակնկալիք չկա։ Այսպես ասեմ. հայկական կողմի համար դրանք էական չեն։ Չեմ ասում ընդհանրապես էական չեն, բոլոր դեպքերում կոմունիկացիաները օգուտ ունեն։ Եթե մենք դրա դիմաց պետք է տանք ճանապարհ մեր տարածքով, անկախ ամեն ինչից ես դրան համաձայն եմ, բայց եթե դա կլինի այսպես ասած միջանցքի գնով, ապա ես կողմ չեմ։

Հենց առաջին օրը, երբ կարդացի եռակողմ հայտարարությունը, այնտեղ գրված էր ապաշրջափակում, կառուցվում է բազմաֆունկցիոնալ ճանապարհ, այսինքն՝ երկաթուղի և այլն, որը  վերահսկելու է Ռուսաստանը հինգ տարով։

Հայատարարության մեջ միջանցք ձևակերպում չկա, կա կոմունիկացիա, բայց թուրքերը և ադրբեջանցիները շեշտում են միջանցք բառը և պատրաստվում են դա կառուցել»,-ասաց Բեգիջանյանը։

Նրա խոսքով, Իրանն այսօր ծանր վիճակում է, չկա ԱԳՆ, դեռ իշխանությունն ամբողջովին չի փոխվել, և դժվար է ասել, թե ինչ կլինի հետագայում, բայց Իրանն էլ միջանցքի հարցում խանդավառ չէ։

«Բոլորն էլ հարյուր տեսակ բանակցություններ են վարում, բայց ես հստակ իմ տեսակետը կարող եմ ասել, որ միջանցքը մեզ վնաս է, կործանարար է, բայց եթե որպես ճանապարհ պետք է լինի, ու այդ ճանապարհն էլ մեր հայեցողությամբ պետք է կառուցենք, որը Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ, ապա լավ է։

Ադրբեջանով այդ ճանապարհը գնում է մինչև Ռուսաստան, ստացվում է՝ Ռուսաստանը պետք է հայկական մեքենաների և գնացքների անվտանգությունն ապահովի, իսկ եթե դու միջանցք ես տալիս, դա նշանակում է քո տարածքը տալիս ես ուրիշին, ուրիշն է վերահսկում»,-ասաց Բեգիջանյանը։

Նա հավելեց, որ միակ տարբերակը, որ առնվազն տանելի է, այն է, որ կառուցվի ճանապարհ Հայաստանի վերահսկողությամբ, Հայաստանում հայտարարվեն այդ մրցույթները և Հայաստանը վերահսկի տարանցիկ հարցերը։ «Դա կլինի ճանապարհ, իսկ այն, ինչ իրենք են ասում, այն, ինչ գրված է, դա ճանապարհ չէ։ Ինչպես նախկինում էլ ասել եմ՝ Իրանը անհանգստացած է այդ միջանցքով, դա  նրանց կարմիր գիծն է, բայց Իրանն ի վիճակի չէ այսօրվա դրությամբ որևէ լուրջ քայլ անել այդ ուղղությամբ։ Նվազագույնը, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ, միակ տանելի տարբերակն այն է, որ մենք կառուցենք տարանցիկ ճանապարհ, մենք վերահսկենք։ Մենք պետք է ունենանք բեռները ստուգելու իրավունք»,-ընդգծեց իրանագետը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում