Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Մեզ քաղբանտարկյալ էին ճանաչել Պետդեպն ու միջազգային կառույցները, իսկ իրենց՝ վարձու փաստաբանները․ Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, այս օրերին Երևանում բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ են անցկացվում Սյունիքի ձերբակալված համայնքապետերին ազատ արձակելու պահանջով։ Նրանց համակիրներն այդ մարդկանց քաղբանտարկյալ են համարում, որպես նախկին քաղբանտարկյալ կիսու՞մ եք այդ մոտեցումը։

-Մեզ  միջազգային իրավապաշտպանական կառույցներն են  ճանաչել քաղբանտարկյալ։ Քաղաքական բանտարկյալի կարգավիճակը հստակեցված չէ։ Քաղբանտարկյալին կարող է մի շատ քստմնելի հոդվածով կալանավորեն։ Հնարավոր է մի աղջկան վարժեցնեն, գա հայտարարություն տա, մարդու վրա դնեն  ինչ-որ հոդված ու կալանավորեն։ Այսինքն՝ մարդու գլխին քաղաքական շարժառիթներով սարքեն։ Հիմա կարևորն այդ հոդվածը չէ, այլ այդ մարդն ի՞նչ շարժառիթներով է կալանավորված։ Ես հիշում եմ, որ մեր ժամանակ մոտ 120 մարդ բանտարկվել էր։ Մարդ կար բանտարկվել էր ոչ մի բանի համար։ Ինձ բանտարկել էին այն նույն հոդվածով, որը Քոչարյանի վրա էր դրված։ Բայց հետագայում Եվրոդատարանը մեզ արդարացրեց։ Մեզ մեղադրում էին իշխանությանը բռնությամբ տապալելու փորձերի մեջ, այնինչ մենք մեր ելույթներում մեջբերում էինք բանաստեղծների խոսքերը։ Իսկ սրանց  մեջ ոչ մի քաղբանտարկյալ չկա։ Ընդհակառակը՝ նրանք քրեական ծանր հանցանքներ են գործել։ Քոչարյանը հիմա պետք է բանտում լիներ, եկել դարձել է քաղաքական գործիչ։ Այն մարդիկ, որոնք բանտերում պետք է շատ ծանր մեղադրանքներով պատիժներ կրեին, եկել դարձել են պատգամավոր ու մեզանից հաշիվ են պահանջում։ Դրանցից ո՞ր մեկն է  քաղբանտարկյալ։ Ընդհակառակը ես այս իշխանություններին մեղադրում եմ, որ չի կարողանում խորքային ձևով ամեն ինչ ջրի երես հանել ու բացահայտել, գնում է թեթև քայլերի։ Ես ասել եմ, որ Սյունիքի համայնքապետերին ձերբակալելը թող փչոցի է։ Նրանց կարող էին ավելի ծանր հանցագործություններով ձերբակալել, կողոպտել են ամբողջ Հայաստանի հանքային ունեցվածքը։ Սերժն ամբողջ երկիրը ծայրից ծայր կողոպտեց ու մսխեց խաղատներում, բռնել ուզում են մեղադրեն  դիզվառելիքի գողության գործով։ Սա զավեշտ է։ Ես այսօրվա ձերբակալվածների մեջ քաղբանտարկյալներ չեմ տեսնում։ Ընդհակառակը՝ շատ ծանր մեղադրանքներ պետք է գործի դնեին, չեն դրել։

-Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում երկրի ներքաղաքական վիճակը։ Ընդդիմադիր ուժերը նույնիսկ խորհրդարան գնալուց հետո չեն բացառում փողոցային պայքարը։ Ի՞նչ ռեսուրսներ ունեն ըստ Ձեզ։

Փողոցային պայքարը հաջողություն է ունենում այն դեպքում, երբ ժողովրդի հաջողությունն ես ունենում։ Ինչքան էլ ուզում է փող ունենաս, այդ փողերն աջուձախ ծախսես, կողքդ շինծու մարդիկ հավաքես, դրանք փողոցային պայքարում հաջողություն չեն բերում, եթե էներգետիկա, լայն զանգվածների գիտակից մասնակցություն չկա։ Ժողվորդի մեծ մասը՝ 90 տոկոսից ավել, նրանց ծայրահեղ ատում է՝ հատկապես Դաշնակցությանը։ Դաշնակցությունը մի տոկոս վարկանիշ ուներ, զավեշտ տեղի ունեցավ՝ 12 մանդատ ձեռք բերեց։ Այդ թիվն էլ հեգնանքի թիվ է։ 112 տարի առաջ, երբ Թալեաթը, երիտթուրքերը եկան իշխանության, Թալեաթը 12 մանդատ տվեց, Դաշնակցությունն էր վերցրեց։ Անդրանիկը հայհոյում էր այդ մանդատները վերցնելու համար, բայց նրանք գնացին ու վերցրեցին։ 112 տարի առաջ վերցրեցին 12 մանդատ, հիմա այս անգամ էլ ոչ թե Թալեաթի, այլ Քոչարյանի ձեռքից։ Տեսնենք՝ վերջը ոնց կլինի, որովհետև այն ժամանակ, երբ վերցրեցին, Անդրանիկ ասաց՝ ձեր գլուխը քարերով ջարդելու եմ։ Այդպես էլ եղավ՝ Զոհրաբի գլուխը քարերով ջարդեցին։Հիմա տեսնենք՝ ժողովուրդը նրանց գլուխը մի քանի տարի հետո ինչով կջարդի։ Նրանք չեն կարող փողոցային պայքարի մեջ հաջողություն ունենան, որովհետև ժողովուրդը նրանց խորապես ճանաչել է որպես կողոպտիչներ, անազնիվ, կաշառակեր, թալանչի մարդիկ, ծայրահեղականներ, որոնք ինչ գորոծղություն , որ անում են՝ ի վնաս պետության է։ Ես կասկածում եմ, որ ժողովուրդը նրանց հետևից կգնա փողոց։ Բացառվում է, որ սրանք փողոցային պայքարի մեջ հաջողություն ունենան։

-Հիմիկվա և 2008 թվականի միջև նմանություններ կա՞ն։ Ասում են՝ այն ժամանակ էլ էր իշխանությունը ճնշում ընդդիմությանը, հիմա էլ։

-Բացարձակ նմանություն չկա։ Նրանց քաղբանտարկյալ են համարում վարձու փաստաբանները, որոնց եթե փող տաս՝ ում ասես կպաշտպանեն։ Փողը տուր՝ կգնան Էրդողանին էլ կպաշտպանեն։ Նրանք սկզբունք ու հայրենիք չունեն, իրենց հայրենիքը փողն է։Մեզ քաղբանտարկյալ էր ճանաչել Պետդեպը, միջազգային կառույցները, իսկ իրենց՝ վարձու փաստաբանները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում