Սահմանային իրավիճակի լարման ֆոնին բնականաբար աշխուժանում են Հայաստանի անվտանգային համակարգի և արտաքին քաղաքական այլընտրանքների մասին խոսակցությունները, դիտարկելով ռուսական անկեսնունակ համակարգի փոխարինման հարցը տարբեր ասպեկտներով: Այլընտրանքների մասին խոսակցության, լրջմիտ դիսկուրսի ծավալումը Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարց է: Ի վերջո կարևոր է թերևս արձանագրել մի բան, որ Հայաստանի համար այլընտրանքի, դիվերսիֆիկացիայի արդյունավետ քաղաքականության հիմքը պետք է գցվի հենց լրջմիտ դիսկուրս ծավալելու միջոցով, որտեղ շատ կարևոր են ռացիոնալ մի քանի արձանագրումներ: Նախ, իռացիոնալ է մտածել, թե Հայաստանի այլընտրանքը Ռուսաստանը Չինաստանով, ԱՄՆ-ով, Ֆրանսիայով կամ Ավստրալիայով փոխարինելն է: Ըստ այդմ, այդ համատեքստում խոսակցությունները կամա, թե ակամա անլրջացնում են Հայաստանի համար կենսական նշանակության հեռանկարի կայուն հիմքի ձևավորման գործընթացը: