Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Թքել ու փախչել․ Ադրբեջանցու «գաստրոլը» Հովհաննես Բաչկովից կրած պարտությունից հետո

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում հայ-ադրբեջանական առաջին դիմակայությունն ավարտվեց մեր վստահ հաղթանակով։ Բռնցքամարտի 63 քաշային կարգում Հովհաննես Բաչկովը 1/8-րդ եզրափակչում 4։1 հաշվով առավելության հասավ Ջավիդ Չալաբիևի նկատմամբ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Առաջին ռաունդում ադրբեջանցին ավելի ակտիվ և երկրորդ ռաունդից առաջ առավելություն ստացավ։ Չմատնվելով խուճապի մեր բռնցքամարտիկը ոչ միայն հավասարեցրեց մենամարտն այլև լուրջ առավելություն ստացավ։ Երկրորդ ռաունդում Չալաբիևը հուժկու հարված ստանալուց հետո միտումնավոր թքեց ատամները պաշտպանող պարագան որպեսզի մրցավարը կանգնեցնի մենամարտը և մի քանի վայրկյան շունչ քաշելու հնարավորություն ստանա։

Այո մի քանի վայրկյան Չալաբիևը հանգիստ շունք քաշեց, բայց․․․։ Հովհաննես Բաչկովն ուժեղ էր, արժանի հաղթանակ տարավ։ Մենամարտից հետո ադրբեջանցին ցուցաբերելով ոչ մարզական պահված առանց ձեռքսեղմելու և մրցակցի մարզիչներին մոտենալու փախել է ռինգից։ Այնուհետև Չալաբիևը հայտարարել է, որ հաղթել է Բաչկովին և մրցավարները անարադարացի կերպով հաղթանակ են պարգևել հայ մարզիկին։ Այս ցնդաբանությունը ակտվ կերպով տարածվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Նշվում է, որ օլիմպիադայի կազմակերպիչները ինչպես միշտ խտրական մոտեցում են ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։ Սպասվածի համաձայն Օլիմպլիական խաղերում հայ-ադրբեջանական դիմակայությունը լարված լինելուց բացի նշանավորվեց նաև ոչ սպորտային դրսևորումներով։ Կրկին համոզվեցինք, որ ադրբեջանցիները սպորտը քաղաքական նպատակներով օգատագործելուց զատ այդպես էլ չեն սովորեցին պարտվել։

Չալաբիևի պահվածքը լավագույն օրինական է մասնավորապես Միջազգային օլիմպիական կոմիտեի համար, վերջապես հասկանալու համար թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը։ Ինչևէ, կարևոր հաղթանակից հետո Բաչկովը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար «Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սպասում էին այս հաղթանակին։ Այնքան շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալ եմ աջակցության համար»,- հայտարարել է հայ բռնցքամարտիկը։ Օգոստոսի 3-ին՝ քառորդ Հովհաննես Բաչկովը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ։ Վերջինս բավական ուժեղ է և դասվում է մրցաշարի ֆավորիտների շարքում։ Հաղթանակի դեպքում Բաչկովը կապահովի առնվազն օլիմպիական բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ հայաստանցի ևս մեկ բռնցքամարտիկի ընդամենը մեկ քայլ է բաժանում մեդալից։ Խոսքը 75 քաշային Արման Դարչինյանի մասին է։ Վերջինս 1/8 եզրափակչում նա առավելության էր հասել սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ։

Քառորդ եզրափակչում Դարչինյանի մրցակիցը ֆիլիպինցի Էմիռ Մարսիալն է։ Վերջինս 2019 թվականի աշխարհի փոխչեմպիոնն է։ Մենամարտը տեղի կունենա վաղն առավոտյան։ Լիահույս ենք, որ վաղը Հայաստանը դե ֆակտո կունենա օլիմպիական առաջին մեդալը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում