Wednesday, 24 04 2024
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Հայաստանում «հերձվել» է ամեն ինչ. Արգելակները ստուգելու ժամանակը…

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, «РИА НОВОСТИ» պորտալում  հրապարակված խիստ մտահոգիչ, ես կասեի՝ չարագուշակ տեղեկատվությունն է կրկին Ձեզ դիմելու պատճառը: Համաձայն այդ հրապարակման, Իլհամ Ալիևը հանցագործություն որակելով վերջին երեսնամյակում Ղարաբաղում իրականացված  ապօրինի հանքարդյունահանությունը, դիմել է հատկապես ոսկու արդյունահանմամբ զբաղված միջազգային ընկերություններին»՝  հասցված վնասը (որն ի դեպ հասնում է հարյուրավոր միլիարդների) փոխհատուցելու պահանջով, հակառակ դեպքում խոստանալով «արդարության» հասնել իրավական ճանապարհով: Ի՞նչ կասեք այս մասին: Որքանո՞վ է սպառնալիքը իրատեսական: Որքան հիշում եմ, դեռ ամիսներ առաջ «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Քաղաքական երալաշ»  հրապարակման մեջ՝  նման հնարավորությանն անդրադարձել էիք:

– Թե որքանով է ներկայացվող մեղադրանքն իրատեսական, միջազգային  փորձագիտական օղակների պարզելիքն է: Մի բան, սակայն, ակնառու է: Ալիևը նկատի ունի հայկական կողմին, որին էլ ըստ էության ուղղում է՝ ընդերքը հոշոտելու և բնությանն անդառնալի վնաս հասցնելու մեղադրանքը: Որքան էլ ցավալի լինի, բայց իմ մռայլ կանխատեսումները կրկին իրականություն  են դառնում: Ու եթե Աստված մի արասցե, միջազգային աուդիտորական ընկերություններին հաջողվի դա ապացուցել, ուրեմն Հայաստանի բանն իսկապես բուրդ է: Բայց գիտեք, թե որն է աբսուրդը: Եթե մի պահ ընդունենք, որ դա հեռու չէ իրականությունից, ապա դրան հետևելիք՝ «Լավ, բա այդ դեպքում ո՞ւր են գնացել հիշատակված հարյուր միլիարդների հասնող գումարները» հարցը այդպես էլ կմնա անպատասխան: 44  օրյա պատերազմի հայտնի ավարտն  ու հայաստանաբնակների գորշ գոյավիճակը միանշանակ վկայում են, որ այդ գումարների հետ վերջիններս առնչություն չունեն: Եթե այդ գումարները ծառայած լինեին հայկական բանակի հզորացմանը, նրա նահապետական զինատեսակների թարմացմանն ու ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանը, դա պիտի որ անտես չմնար: Մինչդեռ, ճիշտ հակառակ պատկերն է, մտածող մարդիկ, գիտական միտքը լքում է Հայաստանը՝ տեղը զիջելով  վերջին երեսուն տարում ամեն ինչ առևտրի վերածած տեսակին: Հեքիաթային հարստության տեր են

դարձել մարդիկ, ում համար հանրածանոթ երգի՝ «Աշխարհումս ինչ կուզեի՝ Երևանը իմս լիներ, մոնումենտի բաղի միջին՝ արքայական տունս լիներ» փափագն էր երազանքների երազանքը:  Ու գիտե՞ք  որն է ամենասարսափելին: Թշնամուն հարիր հետևողականությամբ, առանց միջոցների միջև դույզն-ինչ խտրականություն դնելու նրանք իրենց երազանքն, այնուամենայնիվ, իրականություն դարձրին: Ես Երևանում ծնված ու մեծացած մարդ եմ: Հասկանում եք, ոչ իմ, ոչ էլ իմ սերնդակիցներից որևիցե մեկի մտքով իսկ չէր անցնի մոնումենտի հրաշալի այգին հատել ու այնտեղ հյուրանոց ու առանձնատուն կառուցել: Բայց նրանք դա արեցին՝ աչք իսկ չթարթելով: Հիմա արդեն, ժողովուրդն ինչ անուն էլ դնի, ուզում է «Թալանթաուն» կոչի, թե մեկ այլ բան, արվածն արված է: Իմ ծննդավայր Երևանում ես կենվոր եմ, ոչինչ ավելին: Շքեղ շենքերն ու հյուրանոցները, չեմ չափազանցում՝ ամբողջական թաղամասեր այս կամ այն մարդու սեփականությունն են հանդիսանում: Ուզում ես հարցնել, այդ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, այդ գումարները ձեզ որտեղի՞ց: Իրականացվել է վայրենի թալան, Հայաստանում «հերձվել» է ամեն ինչ՝ ինչից հնարավոր է եղել օգուտ քաղել: Ու այդ աստղաբաշխական գումարները ծառայել են ոչ թե երկրին, նրա բնակչին, այլ ամենազոր կլանների շահերին, նրանց այլասերված՝ դեֆորմացված պատկերացումներին: Վերջիններիս միանգամայն խորթ են եղել պետություն, պետական մտածողություն, երկրի ապագա հասկացությունները: Նրանք առաջնորդվել են  լյուդովիկյան՝ «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» անձնակենտրոն մոտեցմամբ՝ մեծապես թքած լինելով ազգի ապագայի վրա: Բանկեր, ֆինանսական այլ հաստատություններ, «պարսեկներով»  հողատարածքներ, անհամար գործարաններ: Օդում, ջրում, ցամաքում ինչ կա՝ հենց նրանց է պատկանում: Վերջին երեսնամյակում «զորահանդեսի»  կոմանդորները հենց նրանք են եղել, արժեհամակարգը հենց նրանք են փոխել: Նրանց օրոք են գողն ու թալանչին աչքաբաց ու կարող, ազնիվն անունակ ու «կախականջ» ընկալվում, մտածող մարդիկ՝ խելքներին զոռ տվող , անգետները՝ ժամանակի շունչը զգացողներ ներկայացվում:

– Պարոն Խաչատրյան, ակամայից մտաբերեցի վերջին հրապարակումներից մեկում ( որը լույս տեսավ նաև ռուսական առաջատար լրատվամիջոցներում)  անցկացված Ձեր զուգահեռը: Այդ հրապարակման մեջ, Դուք վաշխառուներին նմանեցրել էիք մանկապիղծներին: Մնում եք նո՞ւյն կարծիքին:

– Միանշանակ: Բանկիրները, վաշխառությամբ զբաղվող մարդիկ, առևտրականներն են բոլոր դժբախտությունների ու մարդկության դեգրադացման պատճառը: Ամբողջ աշխարհը, հատկապես վերջին երեքհարյուրամյակում կքել է ֆինանսաբանկային ամենակուլ համակարգի հեգեմոնիայի տակ: Անձինք, անգամ շատուշատ երկրներ են հայտնվել ֆինանսական գերության մեջ: Ու հիմա հասունացել է այդ համակարգից  օր առաջ ձերբազատվելու  հանրային պահանջը: Կյանքը վկայում է, որ պատմությունը մտապահում  է արժանավորներին՝ գիտնականներին ու արվեստագետներին, պատմության մեջ հետք թողած քաղաքական գործիչներին, բայց ոչ երբեք՝ վեհ նպատակներից իսպառ զուրկ առևտրականներին: Կարծում եմ գալիս է ֆինանսական թակարդում ակամայից  հայտնված մարդկանց, առավելապես գիտնականների նոու-հաույի՝ այդ ֆինանսաբանկային կաբալայից, վաշխառուական այդ լծից ազատվելու ճարն ու հնարը գտնելու ժամանակը: Լիահույս եմ, իրենց պրպտումներով ու ֆանտաստիկ գյուտերով հայտնի գիտնականներին, այնուամենայնիվ, կհաջողվի մահաբեր սարդոստայնից ու բծախնդրորեն հյուսված համակարգի հանձնակատարը լինելու անպատվաբեր դերակատարությունից էլ ազատվել Իսկ դա՝ յոթը սարի ետևում չէ, հավատացնում եմ: Ուղեղային կենտրոններ ստեղծելը, նրանցում  կարող ուժերի  ներգրավումն է կարևորն ու առաջնայինը: Կենտրոններ, որոնց համար ոչ թե սեփական քսակի տռզածությունը, այլ՝ երկրի ապագան է լինելու գլխավորը: Կենտրոններ, որոնց համար ելակետը ոչ թե նեղ, ազգային, այլ համամարդկային խնդիրների լուծումը, մարդկության բարօրության ձգտումն է լինելու:

– Անշուշտ Դուք իրավացի եք, բայց դրան հասնելու համար աներկբա կամք ու անսպառ հավատ է պետք, մինչդեռ այն լրջորեն սասանվել է: Այսօր մարդիկ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տիրաժավորվող ստահոդ լուրերին ավելի են հավատում, քան ՊՆ-ի կողմից ներկայացվող ճշգրիտ հաղորդագրություններին: Համամիտ չե՞ք, որ անկրակ ծուխ չի լինում:  Այս պարագայում ի՞նչ կերպ է հնարավորը վիճակը շտկել:

– Ցավալի խնդրի եք անդրադառնում: Մինչ դրա լուծմանն անդրադառնալը, վերադառնամ Երևանն ու Սևանն իրենը համարող Ալիևի անիրատեսական դիտարկվող հոխորտանքներին: Մենք որքանով ենք վստահ, որ դրանք երբևիցե չեն կարող իրականություն դառնալ: Աստված մի արասցե, եթե իրոք պարզվի, որ հարյուրավոր միլիարդների հասնող միջոցների վերադարձման հայց է ներկայացվելու Հայաստանին, այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Թերևս ոչինչ, բացառությամբ  այն հիշատակման, որ այդ թալանն իրականացվել է իր երկրի քաղաքացին հանդիսացող անձանց կողմից: Հասկանում եք, Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններում միշտ էլ շոշափվել է թեկնածուների լեգիտիմության հարցը: Ստացվում է, որ ապօրինի իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացված  թալանի հարցով պիտի զբաղվի նույն այդ ապօրինությունները ( այս դեպքում նկատի ունեմ ընտրությունների արդյունքները) ճանաչած միջազգային հանրությունը: Պարադոքս է, այնպես չէ… Զավեշտականը նաև այն է, որ այս ընթացքում Ալիևը միջազգային հետախուզում չի հայտարարել Հայաստանի ղեկավարման լծակների տեր դարձած ու «գրավյալ» որակված տարածքների շրջակայքն ու ընդերքը շահագործած  իրենց իր քաղաքացիների նկատմամբ: Եթե այդպես չի վարվել, նշանակում է Ադրբեջանը միտումնաբար է աչք փակել Հայաստանում նրանց գահակալության վրա՝ երկարաժամկետ հեռանկարում դա դիտարկելով իր համար խիստ շահեկան: Այժմ՝ մեր անելիքի մասին: Առաջինը,որին կցանկանայի անդրադառնալ, վերաբերում է ուժի դիրքերից խոսելուն, պատերազմում պարտված երկրին շանտաժի ենթարկելուն: Հասկանում եմ, 1994-ին էլ հայերս էինք էյֆորիայի մեջ, այն օրերին մեզ համար էլ էր ծովը ծնկներից, մեզանում էլ կային մարդիկ, ովքեր Բաքվում՝ թեյ, Անկարայում՝ սուրճ վայելելն էին համարում օրերի հարց: Բայց այդպես էր իրականում: Այսօրինակ մոտեցումը, եթե,իհարկե, չի նախատեսված ներքին սպառման համար, թյուր է ու հղի անդառնալի հետևանքներով: Պատմությունը վկայում է, որ չկան հավերժ հաղթողներ ու պարտվողներ, որ գործում է մակընթացության ու տեղատվության ոսկե օրենքը: Այս կապակցությամբ դիմելով Իլհամ Ալիևին, ուզում եմ հարցնել. ինչ կանի նա, եթե «ՆԱՍԱ»-յում, կամ ասենք՝ արտերկրի ռազմարդյունաբերական համակարգերում ընդգրկված մեծաթիվ հայ գիտնականները,ասենք վաղը՝ թուրքական «Բայրաքթարներից» ուժգին, ամեն ինչ հիմնիվեր ավերող նոր զինատեսակներ հորինեն: Պատկերացնում եք, թե ուր կարող է տանել ու ինչի հանգեցնել այդ ամենը: Այնպես որ՝ հոխորտալուց  առավել՝  երկուստեք ընդունելի հանրային վստահության, միմյանց փոխլրացնող  միջավայրի ձևավորումն է առաջնայինը: Իսկ դրան հասնելու համար նախևառաջ պատեհապաշտներից, արկածախնդիրներից ու թալանչիներից ձերբազատվել , ու  աշխարհին ներկայացող նորանոր մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայել է պետք:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում