Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Բաքվի նոր օպերացիա՞ն Թբիլիսիում. հայ-վրացական ռազմավարական հրամայականը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մահացած են գտել հայտնի բլոգեր-լրագրողի, որը Ալիևի և նրա ռեժիմի քննադատների շարքից էր: Առայժմ տարվում է քննություն և ժամանակը ցույց կտա, թե ինչ կպարզեն Վրաստանի իրավապահները: Սակայն, տեղի ունեցածը ունի «չպարզված» մի աղմկոտ նախադեպ: Մի քանի տարի առաջ էլ Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնից Ալիևը առևանգեց և Բաքու տեղափոխեց ու դատապարտեց մեկ այլ ընդդիմադիր լրագրողի՝ Ավղան Մուխթարլիին: Դա ուղղակի աղաղակող միջադեպ է, երբ մի երկրի հատուկ ծառայություն կարող է մեկ այլ երկրի տարածքում առևանգել մարդ, այսպես ասած քաղաքական ընդդիմախոս, և անցկացնել սահմանը: Դա այլ բան չէր, քան ուղղակի գրոհ Վրաստանի ինքնիշխանության դեմ, պարզապես ոչ թե սահմանին, այլ հենց մայրաքղաքի կենտրոնում հիբրիդային գրոհի ցցուն օրինակով, ցույց տալով, որ Ադրբեջանը կարող է ահա այդ մասշտաբի օպերացիաներ իրականացնել Վրաստանի սուվերեն տարածքում: Իհարկե մեծ հավանականությամբ այդ օպերացիան իրականացվել է նաև Թուրքիայի գործուն օժանդակությամբ: Ըստ ամենայնի, երկրորդ անգամ այդպիսի աղաղակող դեպք թույլ չտալու համար, ինչը ուղղակի հնարավոր չէր լինի այսպես ասած մատնել լռության, Բաքուն թերևս որոշել է այս անգամ ոչ թե առևանգել, այլ պարզապես վերացնել ընդդիմադիր բլոգերին: Այս դեպքում հարվածը Վրաստանի հեղինակությանն ու իմիջին կլինի որոշակիորեն ավելի խուլ:

Այդուհանդերձ, ակնառու է, որ Վրաստանը վերածվում է իր ընդդիմախոսների հանդեպ Ալիևի հաշվեհարդարի «կենտրոնի» և սա ի ցույց է դնում մի բավականին մտահոգիչ և տխուր պատկեր: Խոսքը իհարկե միայն հարևան և մեզ համար ռազմավարական կարևորություն ունեցող, բարեկամ երկրի ինքնիշխանության և հեղինակության մասին չէ միայն: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանը մեծ հաշվով վերածվել է ռեգիոնալ «ահաբեկիչ պետության», ու եթե Հայաստանի հանդեպ այդ ահաբեկությունը դրսևորում է անկաշկանդ և անթաքույց, այսպես ասած բաց ռեժիմով, Վրաստանն այդ ահաբեկության թիրախում է հիբրիդային, խուլ տարբերակով: Հետևաբար լայն իմաստով առկա է հարց թե միջազգային օրակարգի, թե նաև հայ-վրացական օրակարգի իմաստով. ինչ անել ռեգիոնալ ահաբեկության այդ գործիքի հետ, որ հայտնվել է Թուրքիայի ձեռքին: Ընդ որում, այդ իմաստով թերևս արժե ուշադրություն դարձնել հանգամանքին, որ Վրաստանն է նաև ընդդիմանում ռեգիոնալ 3+3 կամ 6-ի ձևաչափի թուրքական առաջարկին: Ընդ որում հատկանշական է, որ Թբիլիսին իր հանդեպ ազդեցությունը թուրք-ադրբեջանական տանդեմը «հիշեցնում» է Արևմուտքի ռեգիոնալ աշխուժացման ֆոնին: Այլ կերպ ասած, Բաքուն այդ ֆոնին լարում է ոչ միայն իրավիճակը սահմանին, այլ նաև օպերացիա իրականացնում Վրաստանի մայրաքաղաքում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում