Միացյալ Նահանգներում երկու հզոր տորնադոներ են պատուհասել Փենսիլվանիա ն ահանգին՝ ավերելով տասնյակ տներ: Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ТСН-ի պատրաստած ռեպորտաժում:
Հաղորդվում է, որ պտտահողմերը մեծ վնաս են հասցրել նահանգի ենթակառուցվածքներին: Տասնյակ տների տանիքներ պոկվել են, իսկ որոշ տներից գրեթե ոչինչ չի մնացել: Պտտահողմերը նաև մեքենաներ են շրջել:
Բնության տարերքի պատճառով վիրավորվել է առնվազն 5 մարդ, 8000-ից ավելի տուն մնացել է առանց էլեկտրականության: