ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ: Համանախագահները ինչպես միշտ կոչ են անում երկու կողմին՝ դադարեցնել լարումը, կայունացնել վիճակը և չխախտել հրադադարը, նաև հնարավորինս արագ նստել Մինսկի խմբի համանախագահության ներքո առարկայական բանակցության: Համանախագահների հայտարարության մեջ սակայն ամենից ուշագրավ պարբերությունը թերևս հետևյալն է, «Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ քննարկել և համաձայնեցնել իրենց առաջնահերթություններն արտացոլող համակարգված օրակարգը ՝ առանց նախապայմանների»: Այդ հայտարարության մեջ կա հայկական կողմի համար որոշակիորեն մտահոգիչ հանգամանք: