Friday, 01 03 2024
12:30
Մահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր բացահայտելու մասին
12:15
ԱՄՆ սենատը տապալել է Թուրքիային F-16-երի վաճառքն արգելափակող նախաձեռնությունը
Այսօր 2008թ. մարտի 1-ի ոճրագործության 16-ամյա տարելիցն է. ճեպազրույցները սկսվեցին 1 րոպե լռությամբ
Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը ՆԳՆ-ի գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը
Ռուսաստանը «երկրորդ ճակա՞տ» է պարտադրում
11:45
Բանգլադեշում խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել
11:30
Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատոր
11:20
Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը շուկայականից ցածր գնով վաճառել է իր աներոջը. դատախազը գործն ուղարկել է դատարան
11:00
Լուկաշենկոն կմասնակցի 2025թ․ նախագահի ընտրություններին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Տիգրան Ավինյան
Գարնան առաջին օրը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:30
Մաքուր հիացմունք. HONOR X8b սմարթֆոնի տեսություն
10:15
Նավթի գներ․ 29-02-24
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ «Խոր Վիրապ»–ի արգելավայրում
Ադրբեջանն Արցախի նախկին պաշտոնյաներին արդեն «դատավճիռ» է կարդում
Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար․ Ալեն Սիմոնյանը Մարտի 1–ի մասին
Թշնամու զորքը պետք է վտարվի մեր երկրից
Այսօր Մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցն է
Իրանը պատրաստ է ռազմական աջակցություն ցույց տալ Հայաստանին
Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. կասկած է սողոսկել նրանց սիրտը. «Հրապարակ»
Ozon հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա. «Ժողովուրդ»
Փաշինյանը բյուջեի հաշվին մերձենում է Սփյուռքի հետ. «Հրապարակ»
Խոպանից եկած գումարները նվազել են. հարկման հետքերով. «Ժողովուրդ»

Սպառնալիք ԵՄ՝ 2,6 միլիարդ օժանդակությանը

Հայաստանին Արևելյան գործընկերության ծրագրով 2,6 միլիարդ եվրոյի տարաբնույթ ֆինանսական աջակցություն, այդ թվում ավելի քան 1,5 միլիարդ եվրոյի դրամաշնորհ տրամադրելու մասին Եվրամիության հայտարարությունը շարունակում է Հայաստանի հանրային շրջանակներում դիտարկվել ոգևորությամբ:

Առանձնահատուկ գոհունակություն է աաջացնում այն, որ Եվրամիությունը նախատեսում է մի քանի հարյուր միլիոն եվրո ուղղել Սյունիքի ենթակառուցվածքային և տնտեսական զարգացման ծրագրերին,այդ թվում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուն, որ Իրանը կապելու է Վրաստանի հետ: Այդ օժանդակությունը Հայաստանի հանրությունն ընկալում է որպես որոշակի երաշխիք Ադրբեջանի առաջ քաշած «միջանցքային տրամաբանության» դեմ, այն դիտարկումով, որ եվրոպական ներդրումները կնշանակեն, որ Եվրամիությունը նաև պաշտպանելու է իր ներդրումները: Այստեղ սակայն չկան միարժեք երաշխիքային ակնկալիքների համար բավարար հիմքեր: Ոչ այն իմաստով, որ ներդրումները չեն պաշտպանելու: Այլ այն առումով, որ ներդրումներն ու Սյունիքի զարգացման ծրագրերը խորքային առումով միջազգային խաղացողների օրակարգում ամենևին էլ չեն հակադրվում «միջանցքային տրամաբանությանը»:

Առավել ևս, որ բանակցային պատմությանը քաջածանոթ մարդիկ կվկայեն, ու կան անգամ որոշակի փաստաթղթային բացահայտումներ, որ «միջանցքային տրամաբանությունը» քննարկվել է տարբեր վարիացիաներով և ըստ էության հնարավոր է ընդհուպ Հայաստանի սահմանների անփոփոխելիության և «միջանցքի» տարբերակ:
Այլ կերպ ասած, կան նախադեպեր, առնվազն քննարկումների մակարդակում, ընդ որում այդ թվում Հայաստանի մասնակցությամբ, որոնք հուշում են, որ Սյունիքի ուղղությամբ ներդրումները լինելով անշուշտ լայն իմաստով անվտանգային երաշխիքային բաղադրիչ, այդուհանդերձ ամենևին երաշխիք չեն, որ չի դիտարկվի «միջանցքային» տրամաբանություն այսպես ասած լայն օրակարգի համատեքստում: Առավել ևս, որ մենք փաստորեն ստացել ենք այդ առումով միջազգային հանրության մեղմ ասած ահազանգող միտումներ պարունակող դիրքորոշումը, որով հայ-ադրբեջանական կողմերին կոչ են անում իրենց առաջնահերթություններով ու օրակարգերով նստել բանակցային ուղիղ երկխոսության սեղանի շուրջ: Այդ համատեքստում կասկած չկա, որ ադրբեջանա-թուրքական կողմերը փորձելու են Հայաստանի ԵՄ օժանդակության փաթեթը կապել այսպես ասած խաղաղ գործընթացի հետ, հանգեցնել նրան, որ ռեգիոնալ այդ խոշոր ներդրումը պայմանավորվի խաղաղ գործընթացի, խաղաղ բանակցության առկայությամբ: Ըստ այդմ, հատկապես վերջին օրերի զարգացումները հուշում են, որ հայկական կողմը թե գործադիր, թե խորհրդարանական դիվանագիտության, այդ թվում եվրոպահայ շրջանակների լայն ներգրավումով պետք է անի առավելագույնը, որպեսզի ԵՄ աջակցության փաթեթը չկապակցվի այսպես ասած խաղաղ գործընթացի, Մինսկի խմմբի համանախագահության ներքո բանակցության կամ երկխոսության վերսկսման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում